Հատված
Նորդասական տնտեսագիտական տեսության մեջ տիրապետող վարքագծային տնտեսգիտությունն ունի մի շարք հիմնական տարրեր: Ըստ այդ մոդելի՝ մարդու գործունեությունը նպատակաուղղված է. ընդ որում, նպատակադրումը կատարվում է նախօրոք՝ մինչև գործունեությունն սկսելը: Մարդը ձգտում է իր նպատակային գործառույթի իրականացմանը՝ սեփական պահանջմունքների առավելագույնս բավարարման: Այդ պահանջմունքները, առաջին հերթին, նյութական են, բավարարվում են արտաքին օբյեկտների՝ բարիքների հաշվին և ոչ թե ներքին աղբյուրների, օրինակ՝ ինքնուրույն ստեղծագործական գործունեության: Սուբյեկտի բավարարվածությունը չափվում է քանակապես, որը հնարավորություն է տալիս դա արտահայտելու դրամական ձևով:
Գրականության ցանկ
- Խ.Հարությունյան, Վարքագծային մոդելի հիմնախնդիրները, ՀՊՏՀ Բանբեր, 2012թ.
- Գ. Կիրակոսյան, Տնտեսագիտական ուսմունքների պատմություն, 2004թ.
- Экономическая теория /под ред. Деминой М. П ./. Иркутск, 2005
- А втономов B.C., Человек в зеркале экономической теории, М., 2003: