Հատված
Գնային պատերազմը տնտեսական եզրույթ է, որը նկարագրում է ապրանքների և ծառայությունների գների հաջորդական իջեցումների շարքը, որը լինում է շուկայական սուր մրցակցության պայմաններում։
Կարճաժամկետ պլանում գնային պատերազմում շահում են սպառողները, ովքեր սովորական ապրանքը կամ ծառայությունը ձեռք են բերում ավելի էժան գնով։ Հաճախ գնային պատերազմները վնասում են կազմակերպություններին, քանի որ տեղի է ունենում սահմանային շահույթի անկում:
Գրականության ցանկ
- Ա. Հովհաննիսյան, Միկրոտնտեսագիտության հիմունքներ, Երևան 2020
- Գ. Կիրակոսյան, Տնտեսագիտության տեսություն, Երևան 2018թ.
- Մ. Մելքումյան, Միկրոէկոնոմիկա, Երևան 2011.