Հատված
Հանցակցության ինստիտուտը համարվում է քրեական իրավունքի առավել բարդ, հետաքրքիր, վիճահարույց և միաժամանակ պրակտիկայում դժվարություններ առաջացնող ինստիտուտներից մեկը:
Հանցակցությունը հանցավոր գործունեության առավել վտանգավոր ձև է, հղի ծանրագույն հետևանքների հնարավորությամբ կամ հետևանքներով ինչպես ամբողջ հասարակության այնպես էլ առանձին անձանց համար: Դրա առավել վտանգավորությունը բացատրվում է նրանով, որ հանցավոր նպատակների իրականացման ճանապարհին միավորվում են մեկից ավելի հանցագործների միասնական ջանքերը, փաստորեն ստեղծվում է մի այնպիսի իրավիճակ, երբ հանցագործության կատարմանն էապես նպաստող լրացուցիչ պայմաններ են առաջանում, լրջորեն հեշտանում է հանցավոր տարրերի առաջ ծառացած տարատեսակ խոչընդոտների վերացման իրական հնարավորությունը:
Գրականության ցանկ
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն՝ փոփոխություններով և լրացումներով (2005թ., 2015թ.),
- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք (18.04.2003), ՀՀՊՏ 2003.05.02/25(260), 01.08.2003,
- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք (ընդունված՝ 05.2021 թվականին, ուժի մեջ է մտնելու՝ 01.07.2022 թվականին) Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2021,
- ՀՀ քրեական իրավունք, Ընդհանուր մաս, դասագիրք բուհերի համար, ԵՊՀ, հրատարակչություն, Երևան, 2012:
- …