Հատված
Քաղաքացիական իրավահարաբերությունների սուբյեկտների միջև իրավունքների ու պարտականությունների առաջացման նախադրյալներից են հանդիսանում գործարքները: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ սանմանեյուն, փոփոխելուն և դադարեցնելուն: Նշվածից պարզ է դառնում, որ քաղաքացիաիրավական հարաբերություններում գործարքներն ունեն կարևոր նշանակություն:
Հետևաբար նշված հանգամանքով էլ պայմանավորված է քաղաքացիաիրավական օրենսդրությամբ գործարքներին որոշակի պայմանների ներկայացումը: Յուրաքանչյուր պետության տնտեսական կյանքի հիմքը բնականոն գույքային (քաղաքացիական) շրջանառությունն է, որը կարելի է կարճ սահմանել որպես,պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ ձևովե։ Քաղաքացիական օրենսդրության տեսանկյունից իրավական հետևանքների հանգեցնող գործողությունները իրենցից ներկայացնում են տարբեր բնույթի գործարքներ։
Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք, ընդունվել է՝ 05.05.1998, ՀՀՊՏ 1998.08.10/17(50):
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք, ընդունվել է՝ 17.06.1998, ՀՀՊՏ 1998.09.09/20(53):
3. Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենք, ընդունված, 06.11.2000, ՀՀՊՏ 2000.12.15/30(128):
4. Լիցենզավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենք, ընդունվել է՝ 30.05.2001, ՀՀՊՏ 2001.08.08/26(158) Հոդ.581:
5. Վիգեն Ուրուշանյանն ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը:
6. Բարսեղյան Տ. Կ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք, առաջին մաս, երրորդ հրատարակություն, ԵՊՀ հրատ., 2006, 649 էջ: