Հատված
Մեղսունակության կոնցեպցիայի պատմական ասպեկտի վերաբերյալ կատարված հետազոտությունը ամփոփելով հանգել ենք եզրակացության, որ կյանքի սոցիալ-տնտեսական հատվածում կատարված փոփոխությունները իրենց էական ազդեցությունն ունեցան անձի, ներանձնային, անձնական բաղադրիչների գիտակցման և իր տեղը հասարակական հարաբերություններում գիտակցելու վրա: Այս իրավիճակն անառարկելիորեն պահանջեց քրեական օրենսդրության համակարգում կարգավորում, ինչպես նաև ոլորտում առավել խորն ուսումնասիրությունների կատարում: Բժշկական, հոգեբանական գիտության զարգացումն, իհարկե, իր էական ազդեցությունը ունեցավ մեղսունակության կոնցեպցիայի ձևավորման և զարգացման, ինչպես նաև դրա հետագա գիտակցման գաղափարի վրա: Սակայն այն անառարկելիորեն պահանջեց զարգացում և կատարելագործում, ավելի խորն ու համակողմանի հետազոտությունների կատարում: Այս ամենը տանելու էր դեպի անհատի ինքնության ընկալում և անձի մոտ ինքնագնահատականի ձևավորման և բարձրացմանը զուգընթաց նաև սեփական գործողությունների գիտակցման հնարավորություն, ինչի արդյունքը հանդիսացավ օրենսդրական մակարդակում՝ Նոր քրեական օրենսգրքով մեղսունակության հասկացության սահմանումը:
Գրականության ցանկ
- ՀՍՍՀ 1961թ. քրեական օրենսգիրք,
- ՀՀքրեական օրենսգիրք (ընդունվել է 04.2003թվականին, ՀՀՊՏ 2003.05.02/25(260) Հոդ.407)
- ՀՀ քրեական օրենսգիրք (ընդունվել է 05.05.2021 թվականին, ուժի մեջ է մտնելու 01.07.2022 թվականին, միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2021):
- Մխիթար Գոշ: Դատաստանագիրք: Երևան, 2001
- …