Հատված
Պետական կառավարման ձևի հիմնախնդիրների քննարկմանը գրականության մեջ ավանդաբար հատկացվել է մեծ ուշադրություն, սակայն գիտական հետազոտությունների տվյալ ոլորտում կան բանավեճերի տեղիք տվող բազմաթիվ հարցեր։ Այդպիսի իրավիճակը բացատրվում է առաջին հերթին այն հանգամանքով, որ պետական կառավարման ձևերին բնորոշ է մեծ բազմազանությունը և դինամիկան:
Խորհրդարանական կառավարման ձևի անցնելու համատեքստում բնականաբար կիրառվեցին Կառավարության կազմավորման և քաղաքական պատասխանատվության (հրաժարականի) հետ կապված հարաբերությունների սահմանադրական կարգավորման սկզբունքային նոր մոտեցումներ։ Սահմանվեց Կառավարության կազմավորման խորհրդարանական եղանակ, որի պայմաններում Կառավարության կազմավորման հարցում վճռորոշ է վարչապետի դերը։
Գրականության ցանկ
- Լինց Ջ., Ստեփան Ա., Ժողովրդավարությանն անցնելու և ժողովրդավարության կայացման խնդիրները: Կովկասի Ինստիտուտ , Երևան 2011:
- Խորհրդարանական, նախագահական և կիսանախագահ հանրապետություններ, http://geopolitics.am/archives/12211, 06.02.2022
- Հարությունյան Ա., Կառավարման ձևի կատարելագործման հիմնախնդիրները ՀՀ-ում, Ատենախոսություն, Երևան 2016, էջ 70.
- Հանրային կառավարման բարեփոխումները ՀՀ-ում, գնահատման հաշվետվություն, Երևան 2015, էջ 13-15
- Պողոսյան Վ., Սարգսյան Ն., Հայաստանի Հանրապետության 2015թ.
- …