Հատված
Պատմությունը, իբրև համաշխարհային կեցության ինքնատիպ ձև, հասարակության կենսագրությունն է, հասարակության արդեն իսկ անցած կյանքն է, իսկ պատմական գիտությունը այդ անցած կյանքի նկարագրությունն ու պատկերն է: Ամենալայն իմաստով պատմությունը Համաշխարհի (Ունիվերսումի) ցանկացած մասի և ցանկացած օբյեկտի ու մակարդակի շարժման պատմությունն է: Բայց երբ խոսքը վերաբերում է պատմությանը, իբրև գիտության, ապա այդ գիտությունը, իրոք, մնում է ժողովուրդների, ազգերի և դրանց հետ կապված բոլոր երևույթների (մարդկանց, հասարակական և պետական կառույցների և այլն) անցած կյանքի ճշմարիտ պատկերման ու նկարագրման գիտություն, այն ամենի, ինչ տեղի է ունեցել և՛ համաշխարհային, և’ առանձին ժողովուրդների կյանքում՝ բոլոր իրադարձությունների ընդգրկմամբ: Այս հայեցակետից պատմությունն այն է, ինչ տեղի է ունենում կոնկրետ մարդկանց ու ժողովուրդների հետ կոնկրետ երկրներում և կոնկրետ ժամանակահատվածներում:
Գրականության ցանկ
- Кареев Н.И. Философия, история и теория прогресса // Очерк русской философии истории. Антология. М.: Ин-т философии РАН, 1996,
- Гуревич А.Я. Теория формации и реальность истории // Вопросы философии. 1990. N 11, с. 8
- Крапивенский С.Э. Социальная философия. Волгоград, 1996,
- Мюллер М. Смысловые толкования истории // История философии. Онтология. М.: Аспект-Пресс, 1994,
- …