Հատված
Հայբիզնեսբանկի համար ակտիվների կառավարման գլխավոր խնդիրը հանդիսանում է վարկային ռիսկերի ժամանակին բացահայտումը, գնահատումը և դրանց նվազեցման ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը: Հայբիզնեսբանկում վարկային ռիսկը գնահատվում է ինչպես յուրաքանչյուր վարկառուի, այնպես էլ ամբողջ վարկային պորտֆելի գծով: Բանկի կողմից մշակված համապատասխան մեթոդաբանության համաձայն` նախքան վարկի տրամադրումը, գնահատվում է պոտենցիալ վարկառուի վարկունակությունը:
Բանկային համակարգի իրացվելիության ցուցանիշները շարունակում են բավականին բարձր լինել, ինչը վկայում է, որ ցանկացած պահի բանկերը հնարավորություն ունեն իրացվելի միջոցների հաշվին սպասարկել հաճախորդներին: Դա կարող է վերաբերել, վարկերի տրամադրմանը, ավանդների վերադարձմանը, տարբեր տեսակի վճարահաշվարկային գործողությունների իրականացմանը։
Գրականության ցանկ
- Գ.Ասրյան, Բանկային կառավարման հիմունքներ, Երևան 2003,
- Կ. Հ. Աբգարյան, Առևտրային բանկերի էությունն ու գործառույթները, Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան, Երևան «Տնտեսագետ» 2006,
- Ռ. Սահակյան, Ա. Մխիթարյան Վարկի մենեջմենթ: Ուսումնամեթոդական ձեռնարկ / Երևան 2013թ
- Ս. Սարգսյան «Հաշվապահական Հաշվառում», Երևան 2014թ
- Վ. Բաբայան ՀՀ ԿԲ Կանոնակարգ 3 «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» «Բանկայի գործի հիմունքներ» Երևան 2003թ
- ….