Հատված
Ապրանքի գնի փոփոխության դեպքում ակտիվանում են երկու ուժեր, որոնք սպառողին մղում են փոփոխելու ձեռք բերվող ապրանքի քանակությունը: Սովորաբար ապրանքի գնի փոփոխությունը փոխում է ոչ միայն սպառողի այս կամ այն բարիքի ձեռքբերմաբ հնարավորությունը` ֆիքսված անվանական բյուջեի պաիմաններում, այլև նրա իրական բարեկեցության մակարդակը, քանզի գների իջեցումը նրան դարձնում է հարուստ, իսկ բարձրացումը կրճատում է ապրանքներ ձեռք բերելու հնարավորությունը` հետզհետե աղքատացնելով նրան: Այդ պատճառով սպառողի ապրանքների նոր համակցության գնումը պայմանավորված է կարևոր գործոններով. նախ այն, որ գների հարաբերակցության փոփոխությամբ, այսինքն` այն համամասնությամբ փոփոխությունը, որով սպառողը մի ապրանքը փոխարինում է մյուսով, երկրորդը, սպառողի բյուջեի ռեալ մեծությամբ, այսինքն` սպառողի եկամտի ընդհանուր գնողունակությամբ:
Գրականության ցանկ
1. Ա. Արշակյան, Միկրոէկոնոմիկա, Երևան, «Տնտեսագետե, 2006թ.,
2. «Միկրոէկոնոմիկա», Մ. Մելքումյանի խմբագրությամբ, Երևան, «Տնտեսագետ», 2011թ.,
3. Пиндайк Р., Рубинфельд Д. Микроэкономика..- М.: Дело, 2001г.,
4. Нуреев Р.М., Микроэкономика, М., 2006г.,
5. Франк Р.Х. Микроэкономика и поведение.- М.: Инфра-М, 2000 г.