Հատված
Շուկայական հավասարակշռության (մասնավորապես դրա կայունության) հիմնահարցը միշտ եղել է տնտեսագետների ուշադրության կենտրոնում, քանզի համակարգի կայունության վերաբերյալ տեղեկությունները կարևոր նշանակություն ունեն և ինչ որ ձևով նաև բնորոշում ու բնութագրում են տնտեսության զարգացման բնագավառում պետության մասնակցության, կամ՝ միջամտության չափը: Մի անգամ սահմանված (կայացած) շուկայական հավասարակշռվածությունը մշտական կամ հաստատուն (անփոփոխ) չի մնում: Պահանջարկի կամ առաջարկի փոփոխաւթյան դեպքում տեղի է ունենում նրանց գրաֆիկների տեղաշարժ և շուկայական հավասարակշռության կետը տեղափոխվում է նոր տեղ: Շուկայի հավասարակշռության կայունության վերլուծության դեպքում հարկավոր է օգտագործել դինամիկ մոդելներ, որտեղ հաշվառվում է ժամանակի գործոնը: Որպես օրինակ դիտարկենք պարզագույն «սարդոստայնի» մոդելը՝ հավասարակշռության դրության շարժման հետագիծը պատկերող մոդել, երբ պահանջարկի, կամ առաջարկի ռեակցիան ուշանում է:
Գրականության ցանկ
1. Մովսեսյան Յու. Մաթեմատիկական մոդելավորում, Երևան 1987թ.
2. Аллен Р. Математическая экономия, М., 1963, гл.1,