Հատված
Հարկը պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով համապարտադիր և անհատույց վճար է, որը գանձվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից (այդ թվում՝ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից, օտարերկրյա իրավաբանական անձանց հիմնարկներից, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերից), հիմնարկներից, տեղական ինքնակառավարման մարմիններից՝ հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափերով և սահմանված ժամկետներում: Հարկը, որպես հասարակական երևույթ և տնտեսական կատեգորիա, համարվում է պետության և հասարակության գոյատևման հիմքը: Դա է այն հիմնական պատճառներից մեկը, որ անհատական եկամուտների մի մասը հանրայնացվում ու օգտագործվում է պետության սոցիալ-տնտեսական գործառույթների իրականացման նպատակներով և նպաստում հասարակական հարաբերությունների կարգավորմանն ու զարգացմանը:
Գրականության ցանկ
1. «ՀՀ օրենքը հարկերի մասին» , Հոդված 3
2. Հարկային օրենսդրության հիմունքներ, Ա. Թամազյան, Երևան 2003, էջ 25
3. Ազգային վիճակագրության ծառայություն (www.armstat.am)
4. ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի տարեկան հաշվետվություն, 2010թ.,2011թ., 2012թ.
5. Обзор налоговых систем стран Мира, Вестник Приднестровского республиканского банка N 6, 2013
6. …