Հատված
Առհասարակ տեսությունը երևույթների, իրողությունների վերաբերյալ ընդհանրական, վերացարկված մտակառույցների ամբողջություն է: Ցանկացած տեսություն իրենից ներկայացնում է ուսումնասիրության առարկա հանդիսացող երևույթների, գործընթացների և հարաբերությունների վերաբերյալ ուսմունքների, գիտական թեզերի, մոտեցումների ամբողջություն: Քանի որ միջազգային հարաբերությունները բարդ համակարգ է` բազմաբնույթ գործընթացներով ու օրինաչափություններով, ուստի միջազգային հարաբերությունների տեսությունը նույնպես պարունակում է խնդրո առարկա հարցերի շուրջ թեզեր, մոտեցումներ, համոզմունքներ:
Միջազգային հարաբերությունների տեսության առաջացումը սերտորեն կապված է երկու կարևորագույն հիմնախնդրի հետ. պատերազմների կանխում և խաղաղության պահպանում: Մարդկության պատմությունը լի է եղել ավերիչ, կորստաբեր պատերազմներով, որոնց առաջացումը գիտնականները կապել են մի շարք հանգամանքների հետ՝ մարդու էություն, պետության շահ, պետության քաղաքական համակարգի կառուցված և այլն: Ուստի պատերազմները բացառելուն ուղղված նորմատիվ քաղաքականության մշակումն ու իրագործումը անհնար կլինի իրականացնել, եթե այդ քաղաքականության հիմքում չդրվի պատերազմի առաջացումը պայմանավորող բազմապիսի հանգամանքների խորազնին ուսումնասիրությունը:
Գրականության ցանկ
1. Տնտեսության զարգացման և կառավարման հիմնախնդիրները, պարբերական գիտական ժողովածու, 2015թ.
2. Ս. Պողոսյան, Զարգացման տնտեսագիտության հիմնախնդիրները, Կանթեղ ամսագիր, 2012թ