Հատված
Արդեն մի քանի տասնամյակ է՝ ֆինանսական շուկայում գործունեություն ծավալող կամ շուկայում որոշակի իրադարձություններից կախվածություն ունեցող տնտեսավարող սուբյեկտները դիմում են ֆինանսական ածանցյալ գործիքների օգնությանը՝ իրենց ներդրումները պաշտպանելու կամ իրենց համար անցանկալի իրադարձություններից բխող կորուստները մինիմալացնելու նպատակով: Ածանցյալ գործիքները պայմանագրեր են, որոնք կնքվում են երկու կողմերի միջև և կողմերից յուրաքանչյուրին իրավունք կամ պարտավորվածություն են տալիս ձեռք բերել կամ վաճառել բազային ակտիվը՝ նախօրոք որոշված գնով, ապագայի որոշակի պահին, որը որոշվում է կողմերի միջև պայմանագրի կնքման ժամանակ: Այդ գործիքների (պայմանագրի) գինը կախված է բազային ակտիվի գնից, որի նկատմամբ կնքվում է տվյալ պայմանագիրը: Բազային ակտիվը կարող է լինել որոշակի ապրանք, տարադրամ, արժեթուղթ, պարտատոմս, տոկոսադրույք և այլն:
Գրականության ցանկ
1. Ռուզան Սահակյան, Ֆինանսական գործիքներ և մեխանիզմներ, ուսումնական ձեռնարկ, Երևան «Տնտեսագետ» 2006թ.
2. Գ. Ավագյան, Կորպորատիվ արժեթղթերը և դրանց ձևերը, Երևան 2002թ.
3. Буренин А.Н. Рынок ценных бумаг и производных финансовых инструментов. М.: ИНФРА- М,1996
4. Глущенко В.В. Рынок ценных бумаг и биржевое дело. М.: ТОО, НЦП, Крылья,1999