Հատված
Մարդկային կապիտալը, որպես մարդու մեջ մարմնացած և կուտակված գիտելիքների, աշխատանքային ընդունակությունների ու հմտությունների պաշար, տնտեսագիտական հետազոտությունների օբյեկտ դարձավ դեռևս 20-րդ դարի 50-60-ական թթ.:
Ներկայում գոյություն ունեն մարդկային կապիտալի հետազոտման վերաբերյալ բազմաթիվ աշխատություններ, որոնք հիմնականում ստեղծվել են Արևմտյան տնտեսագիտական մտքի ներկայացուցիչների կողմից: Սակայն վերջին շրջանում մարդկային կապիտալի հիմնախնդիրը դարձել է նաև հայ տնտեսագետների հետազոտական գործունեության օբյեկտ: Մարդկային կապիտալին նվիրված հետազոտություններում տրված են բազմաթիվ բնորոշումներ ու ձևակերպումներ, որոնք հիմնականում նպատակ են հետապնդում դրանք համահունչ դարձնելու կապիտալի վերաբերյալ որևէ տեսության հիմնադրույթներին: Դրա հետ կապված՝ բերվում են կապիտալի և մասնավորապես մարդկային կապիտալի վերաբերյալ բազմաթիվ հեղինակների ձևակերպումներ:
Գրականության ցանկ
1. Մարդկային կապիտալի օգտագործումը ՀՀ-ում, Ա. Հովհաննիսյան, Երևան, Տնտեսագետ, 2014թ.
2. Մարդկային կապիտալի արդյունավետ օգտագործման հիմնախնդիրները ՀՀ-ում, Մ. Ղարագյոզյան, Երևան, Տնտեսագետ, 2014թ.
3. Մարդկային կապիտալը կապիտալի տեսությունների համատեքստում, Ս. Գրիգորյան, Երևան, Տնտեսագետ, 2014թ.
4. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայք` www.mlsa.am