Հատված
Կապիտալի ժամանակակից ըմբռնումը բավականին լայն է. կապիտալ է ներկայացվում ցանկացած հարստություն, ակտիվ, ունեցվածք, որը երկարատև եկամտային հոսք է ապահովում նրա տիրոջ համար:
Մարդկային կապիտալը, որպես մարդու մեջ կուտակված գիտելիքների, վարպետության, աշխատանքային հմտությունների ամբողջություն` նրա սեփականությունն է, ունեցվածքը, որի ձեռքբերման ու կայացման համար մարդը (ինչպես և ֆիրման ու հասարակությունը) կատարում են նյութական, ֆինանսական ու ժամանակային ծախսեր, և որը նրան տևական եկամտային հոսք է ապահովում լրացուցիչ վարձատրությամբ: Ինչպես տեսնում ենք` մարդկային կապիտալի այսպիսի բնորոշման մեջ կարևորվել են երկու հիմնական տեսակետներ կամ մոտեցումներ. մի կողմից մարդկային կապիտալը դիտվում է որպես պաշար, ազգային հարստության մաս և մյուս կողմից` որպես եկամուտների հոսք ապահովող ակտիվ: Ըստ տարբեր հեղինակների հաշվարկների` մարդկային կապիտալը գնահատվում է երկրների մեծ մասի ազգային հարստության կեսից ավելին:
Գրականության ցանկ
1. Մարդկային կապիտալը և նրա հումանիստական չափումը, Ասատրյան Գ.Ե., 2015թ.
2. Մարդկային կապիտալի ձևավորումը և մասնագիտական կրթության ծախսերը, Ա.Ասլանյան, Ա.Հովհաննիսյան, Երևան, Տնտեսագետ, 2014թ.
3. Տնտեսական աճը և մարդկային կապիտալի վերարտադրությունը ՀՀ-ում, Ռ. Ղանթարչյան, Երևան, Տնտեսագետ, 2014թ.
4. Մարդկային կապիտալը կապիտալի տեսությունների համատեքստում, Ս. Գրիգորյան, Երևան, Տնտեսագետ, 2014թ.