ՀՀ արժեթղթերի շուկայի վերլուծություն, SWOT

Գին՝ 3800դրամ
Էջերի քանակ՝ 19էջ
Տնտեսագիտություն
Աշխատանքի տեսակ՝ Կուրսային
Աշխատանքի ID` 10006

Բովանդակություն

Ներածություն
1. ՀՀ արժեթղթերի շուկայի առանձնահատկությունները
2. Արժեթղթերի շուկաների ինտեգրման միջազգային միտումները: ՀՀ արժեթղթերի շուկայի ինտեգրումը
3. ՀՀ արժեթղթերի երկրորդային շուկայի իրավիճակի բնութագրումը, զարգացման հիմնախնդիրները: SWOT վերլուծություն
Եզրակացություններ և առաջարկություններ

Հատված

Շուկայական էկոնոմիկայի պայմաններում առաջնակարգ դեր է ստանում ֆինանսական շուկան, որի սուբյեկտների հիմնական գործառույթը ազատ դրամական միջոցները փոխատվական կապիտալի վերածելն է: Վերջինս բաժանվում է դրամական և կապիտալի շուկաների: Դրամական շուկան կարճաժամկետ վարկային գործարքների շուկան է (որպես կանոն մինչև մեկ տարի ժամկետով): Կապիտալի շուկան ստորաբաժանվում է 2 ենթաձևերի` արժեթղթերի շուկայի և միջին ու երկարաժամկետ բանկային վարկերի շուկայի:
Շատ հաճախ արժեթղթերի շուկան անվանում են ֆոնդային ակտիվների շուկա: Արժեթղթերի շուկան արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման և շրջանառության առնչությամբ առաջացող փոխհարաբերությունների համակարգ է: Ֆինանսական շուկան արժեթղթերի կազմակերպված առևտուր է, որը խթանում է տնտեսական աճը, ամենաարդյունավետ ձևով տեղաբաշխում է ռեսուրսները, հավաքում ու բացահայտում է շուկայի մասնագիտացված մասնակիցների միջև տեղաբաշխված տեղեկատվությունը: Արժեթղթերի շուկան ֆինանսական համակարգի կարևորագույն տարրն է: Այն առաջադրում է ֆինանսական գործիքների շրջանառության անհրաժեշտ պայման, ապահովում ֆինանսական ռեսուրսների մրցակցության լայն միջավայր, ուստի և ավելի բարձր արդյունավետություն: Արժեթղթերի շուկան միաժամանակ ապահովում է ներքին և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ պայմաների ստեղծում, արդյունավետ ներդրումային որոշումների համար գնագոյացման համակարգի և մեխանիզմների առկայություն, ներդրումների իրացվելիության համար անհրաժեշտ պայմաններ:

Գրականության ցանկ

1. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք, լրացումները և փոփոխությունները
2. Գ. Ե. Կիրակոսյան, Տնտեսագիտության տեսություն, Երևան, 2000թ.
3. Գ. Կիրակոսյան, Տնտեսագիտական բացատրական բառարան
4. Մարկոսյան, Շուկայական տնտեսության հիմունքներ,
5. Լ. Հ. Բադանյան, Ֆինանսներ և վարկ, Երևան, 2003թ.
6. ….

Պատվիրել/