Պահանջմունքների բովանդակությունը, դասակարգումը, անընդհատ բարձրացման տնտեսական օրենքը

Գին՝ 3800դրամ
Էջերի քանակ՝ 19էջ
Տնտեսագիտություն
Աշխատանքի տեսակ՝ Կուրսային
Աշխատանքի ID` 10045

Բովանդակություն

Ներածություն
1. Պահանջմունքների էությունը ու բովանդակությունը
2. Պահանջմունքների ձևերը և դասակարգումները
3. Պահանջմունքների անընդհատ բարձրացման տնտեսական օրենքը
Եզրակացություններ

Հատված

Մարդը հասարակական էակ է, որի կյանքը բիոլոգիական, սոցիալական, նյութական և հոգևոր պահանջմունքների ամբողջություն է: Եվ որպեսզի մարդը կարողանա ապրել և գոյատևել նա պետք է բավարարի այդ պահանջմունքները:
Պահանջմունքները տնտեսագիտության արմատական կատեգորիաներից են և, ինչպես որ «արտադրությունն ընդհանրապես», գոյություն ունեն հասարակության զարգացման բոլոր դարաշրջաններում, այսինքն` համընդհանուր բնույթ ունեն: Չնայած մարդու պահանջմունքների առաջացումը հիմնված է նրա կենսաբանական հատկանիշների վրա, և այդ իմաստով պահանջմունքների մեջ առկա են բնական տարրեր, բայց հասարակական արտադրությունը ոչ միայն անընդհատ նոր պահանջմունքներ է առաջադրում, այլև վերափոխու է մարդուն բնորոշ պահանջմունքների բնույթն ու բավարարման պայմանները:
Լայն իմաստով պահանջմունքները կարելի է բնորոշել որպես շրջապատող իրականության նկատմամբ սոցիալական սուբյեկտի կենսագործունեության պայմաններն արտահայտող հարաբերություն:
Պահանջմունքը տնտեսական կատեգորիա է, տնտեսագիտական հետազոտության օբյեկտ այնքանով, որքանով որ արտահայտում է այն կրող մարդկանց տնտեսական դրությունը:
«Տնտեսական պահանջմունքներ» հասկացությունը գրականության մեջ հաճախ նույնացվում է նյութական պահանջմունքների հետ, այնինչ պահանջմունքների այդ երկու տեսակների միջև առկա են որոշակի տարբերություններ: Նյութական պահանջմունքների բավարարման համար որպես օբյեկտներ կարող են ծառայել ոչ միայն հասարակական արտադրության արդյունքները, այլև բնության կողմից անմիջականորեն տրված առարկաները, իսկ տնտեսական պահանջմունքները ծնվում և բավարարվում են ոչ թե ընդհանրապես արտաքին աշխարհի երևույթներով, այլ դրանց այն մասով, որոնք հասարակական արտադրության արդյունքներ են:

Գրականության ցանկ

1. Կիրակոսյան Գ. Ե., Տնտեսագիտության տեսություն ուսումնական ձեռնարկ «Տնտեսագետ» Երևան 2000թ.:
2. Կիրակոսյան Գ.Ե., Խլղաթյանի Ի.Ե. «Տնտեսագիտության տեսություն» Երևան 2009թ.:
3. Макконнелл К.Р., Брю С.Л. “Экономикс” Москва 2003г.:
4. Чепурин М.Н., Киселева Е.А. “Курс экономической теории” Киров ՚՚АСА՚՚ 2002г.:
5. Самуэльсон П., Экономика / М.: Прогресс, 2000

Պատվիրել/