Հատված
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարութունը իրավահաջորդն է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, որն իր հերթին իրավահաջորդն է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի։ Վերջինս ձևավորվել է 1990 թվականին` Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Պետական պլանային կոմիտեի վերակազմավորման արդյունքում:
1997 թվականին, ՀՀ նախագահի` «ՀՀ կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հունիսի 10-ի ՆՄ-747 հրամանագրով, ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջության, ՀՀ արդյունաբերության և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների միաձուլման արդյունքում կազմավորվել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունը:
2002 թվականին, ՀՀ Նախագահի մարտի 16-ի NN 1063 և 1064 հրամանագրերով, ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունը վերակազմավորվել և վերանվանվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության: 2008 թվականի ապրիլի 21-ին, ՀՀ Նախագահի հրամանագրով, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը վերանվանվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության:
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական զարգացման քաղաքականությունը: Նախարարության նպատակն է մրցակցության խթանման և տնտեսության հավասարակշիռ և կայուն զարգացման, ինչպես նաև պետության տնտեսական անվտանգության ապահովման համար պայմանների ստեղծումը՝ տնտեսական քաղաքականության մշակման, իրականացման, համակարգման և արդյունքների գնահատման միջոցով։