Հատված
Երկրորդ մակարդակը կազմակերպության աշխատակիցների բառերով կամ գործով արտահայտված արժեքներն ու համոզմունքներն են, որոնք գիտակցաբար բաժանվել և մշակվել են նրա անդամների կողմից և արտահայտվում են իրենց պատմություններում, լեզվում, կիրառվող սիմվոլներում: Սակայն որոշ արժեքներ այնքան խորն են արմատավորվում կորպորատիվ մշակույթում, որ աշխատակիցներն ուղղակի դադարում են դրանք նկատել: Այս բազային, հիմնավոր ենթադրություններն ու համոզմունքներն էլ հանդիսանում են կորպորատիվ մշակույթի էությունը: Հենց դրանք են մարդկանց վարքն ու որոշումները ղեկավարում ենթագիտացական մակարդակում: Մի շարք կազմակերպություններում բազիսային ենթադրությունների դերում հանդես են գալիս մարդկանց ի ծնե կապվածությունն աշխատանքին, կամ հակառակը: Վերջինի դեպքում աշխատողներն ամեն հարմար առիթի դեպքում փորձում են խուսափել ցանկացած տիպի աշխատանք կատարելուց, իսկ կազմակերպությունը խիստ վերահսկողություն է սահմանում նմանատիպ աշխատողների նկատմամբ: Ավելի զարգացած կազմակերպությունների մշակույթը հիմնվում է այն ենթադրության վրա, որ յուրաքանչյուր անհատ փորձում է ամենաբարձր մակարդակով կատարել իրենց հանձնարարված աշխատանքը: Այդպիսի ընկերություններում աշխատակիցներն ունեն մեծ ազատություն և պատասխանատվության բարձր մակարդակ, նրանք վստահում են միմյանց և համագործակցում:
Գրականության ցանկ
1. Հովհաննիսյան Ա. Ա., Մենեջմենթի հիմունքներ, Երևան 2015:
2. Հովհաննեսյան Թ.Ա., Խաչատրյան Լ.Գ., Մարդկային ռեսուրսների կառավարում, Երևան 2013:
3. Стеклова О. Е. Организационная культура: учебное пособие / О. Е. Стеклова. – Ульяновск: УлГТУ, 2007:
4. Шевченко И.К., Организация предпринимательской деятельности Учебное пособие. Таганрог: Изд-во ТРТУ, 2004, http: //www.aup.ru/books/m91/06.htm