Պրակտիկայի հաշվետվություն. Երևանի քաղաքապետարան

Գին՝ 4600դրամ
Էջերի քանակ՝ 23էջ
Տնտեսագիտություն
Աշխատանքի տեսակ՝ Այլ աշխատանք
Աշխատանքի ID` 10070

Բովանդակություն

1. Երևանի Քաղաքապետարանի առաքելությունն ու նպատակը
2. Երևանի քաղաքապետարանի կառավարման համակարգը
3. Քաղաքապետարանի տեղեկատվության ստացման աղբյուրները, դրանց ստացման, հավաքագրման, մշակման և պահպանման կարգը
4. Քաղաքապետարանի աշխատակազմի փաստաթղթաշրջանառությունը.
5. Քաղաքապետարանի գործավարության կարգը
6. «Անշարժ գույքի կառավարման» վարչության գործառույթները և ծրագրերի իրագործումը
7. Քաղաքապետարանի լիազորությունների պատվիրակման գործընթացը
8. Քաղաքապետարանում Ավագանու լիազորությունները
9. Քաղաքապետարանի կառավարչական որոշումների ընդունման գործող կարգը
10. Քաղաքապետարանում ռազմավարական կառավարման վիճակը
11. Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիր»
12. Գիտական հոդվածներ

Հատված

Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունը Երևանի քաղաքապետն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի միջոցով: Երևանի քաղաքապետարանը հաշվետու և պատասխանատու է Երևանի քաղաքապետի առջև: Երևանի քաղաքապետարանն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով ու կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, Երևանի քաղաքապետի որոշումներով ու կարգադրություններով և սույն կանոնադրությամբ: Երևանի քաղաքապետարանն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, բանկային հաշիվ և ձևաթղթեր: Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
Երևանի քաղաքապետարանի հիմնական խնդիրն է ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Երևանի քաղաքապետին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացումը:
Երևանի քաղաքապետարանն իր հիմնական խնդրին համապատասխան`
ա) ապահովում է քաղաքապետի գործունեության օպերատիվությունն ու արդյունավետությունը.
բ) պարբերաբար վերլուծում է Երևան քաղաքում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը, բացահայտում հրատապ լուծում պահանջող հարցերը և այդ մասին նախապատրաստում առաջարկություններ.
գ) նախապատրաստում է Երևանի քաղաքապետի որոշումների ու կարգադրությունների նախագծերը և Երևանի քաղաքապետի կողմից հրավիրվող խորհրդակցությունում քննարկվելիք հարցերի վերաբերյալ ներկայացնում վերլուծական և տեղեկատվական բնույթի նյութեր.
դ) նախապատրաստում է Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման, աշխատանքային և այլ ծրագրերի նախագծերը, վերահսկողություն իրականացնում դրանց կատարման նկատմամբ.
ե) ապահովում է Երևանի քաղաքապետի որոշումների ու կարգադրությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը և այդ մասին առաջարկություններ ներկայացնում Երևանի քաղաքապետին.
զ) ապահովում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների և ձեռնարկությունների գործունեության ուսումնասիրությունը և այդ մասին առաջարկություններ ներկայացնում Երևանի քաղաքապետին.
է) նախապատրաստում է Երևան քաղաքի տարածքում գործող հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման հետ կապված առաջարկություններ.
ը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, Երևանի քաղաքապետի որոշումներով և կարգադրություններով սահմանված այլ իրավասություններ:

Գրականության ցանկ

Պատվիրել/