Հատված
«Սաս Գրուպ» ՍՊԸ-ն կազմավորվել է 22.11.2012 թվականին և մինչ այժմ գործում և վայելում է սպառողի վստահությունը: Կազմակերպությունն իրականացնում է մեծածախ առևտուր, մանրածախ առևտուր, արտադրություն: Արտադրվում է ալյուր, երշիկ, սպիրտ, օղի, մակարոն, պոլիէթիլային տոպրակ, պոլիպրոպիլենային պարկ, սուրճ:
Կազմակերպությունը կազմված է արտադրամասից, հաշվապահությունից, ադմինիստրացիայից, պահեստից, անվտանգության ծառայությունից:
«Սաս Գրուպ» ՍՊԸ-ի ֆինանսատնտեսական գործառնությունների փաստաթղթավորումը, հաշվապահական ձևակերպումները և դրանց արտացոլումը հաշվետվություններում իրականացնում է ՀՀ հաշվապահական հաշվառման վարման օրենսդրական ակտերին համապատասխան:
«Սաս Գրուպ» ՍՊԸ-ում ապրանքների առաքումն ու ընդունումը անպայման ուղեկցվում է հաշիվ-ապրանքագրերի հանձմամբ: «Սաս Գրուպ» ՍՊԸ-ն կիրառում է նաև հարկային հաշիվ, որում նշվում են մատակարարի և գնորդի անվանումները, ՀՎՀՀ-ն, գրանցման և գործունեության հասցեները, դրամարկղային կտրոնի համարը, պատվիրված ապրանքատեսակները, գներն ու քանակը, ընդհանուր գումարը (ընդ որում` վերջինս նշվում է նաև տառային արտահայտությամբ), նաև հանձնողի և ընդունողի ազգանունը, անունը, դրվում է կազմակերպության կնիքը:
Ելնելով «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքից, որը կարգավորում է ՀՀ տարածքում ՀՀ արժույթով և արտարժույթով դրամարկղային գործառնությունների իրականացման, ինչպես նաև կանխիկ դրամի պահպանման հետ կապված հարաբերությունները:
«Սաս Գրուպ» ՍՊԸ-ում աշխատանքները կազմակերպվում են հաշվիչ դրամարկղային մեքենաների կիրառմամբ: Դրամարկղային գործառնությունների մասին օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հարկային մարմինները: