Պրակտիկայի հաշվետվություն. Նոր Նորք վարչական շրջան

Գին՝ 2800դրամ
Էջերի քանակ՝ 14էջ
Տնտեսագիտություն
Աշխատանքի տեսակ՝ Այլ աշխատանք
Աշխատանքի ID` 10080

Բովանդակություն

Գլուխ 1. Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր բնութագիրը
1. Արտաքին ձևավորման և գովազդի վարչության նպատակ, խնդիրներն ու հիմնական գործառույթները
2. Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմը, նրա կառավարումը և կառուցվածքը
Գլուխ 2. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարումը
1. Նոր Նորք վարչական շրջանի գործավարության կարգը
2. Նոր Նորք վարչական շրջանի տեղեկատվության ստացման աղբյուրները, դրանց ստացման, հավաքագրման, մշակման և պահպանման կարգը
3. Նոր Նորք վարչական շրջանի կառավարչական որոշումների ընդունման գործող կարգը

Հատված

2017 թվականի 10.02-07.04 ժամանակահատվածում պրակտիկա եմ անցել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում:
Երևանում արդյունավետ տեղական ինքնակառավարում և տարածքային կառավարում իրականացնելու, Նոր Նորք տեղական ինքնակառավարման մարմինները բնակչությանն առավել մատչելի դարձնելու նպատակով Երևան քաղաքը բաժանված է 12 վարչական շրջանների.Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն:
Վարչական շրջանի աշխատակազմը իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող համայնքային կառավարչական հիմնարկ է, որի միջոցով Նոր Նորք քաղաքապետը ու Երևան քաղաքի ավագանու կանոնակարգով նախատեսված դեպքերում նաև Երևան քաղաքի ավագանին կազմակերպում են ղեկավարին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և բնականոն գործունեությունը:
Վարչական շրջանի ղեկավարն իր գործունեությունը կազմակերպում է տեղակալների, ստորաբաժանումների ղեկավարների, խորհրդականների, օգնականների, վարչական շրջանի վարչական շրջանի աշխատակազմի միջոցով: Քաղաքապետն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները` կազմակերպում է ավագանու և վարչական շրջանի աշխատանքները, իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում բնակիչների իրավունքները և ազատություններն ապահովելու համար, օրենքով սահմանված կարգով նշանակում և ազատում է կառուցվածքային ստորաբաժանումների, քաղաքային կազմակերպությունների ղեկավարներին և այլն:
Ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ և իր լիազորություններն իրականացնելիu անկախ է և գործում է միայն ի շահ Նոր Նորք և նրա անունից:
Վարչական շրջանի գործունեության կազմակերպումն ու ղեկավարումն իրականացնում է աշխատակազմի քարտուղարը: Վարչական շրջանում իրականացվում է համայնքային ծառայություն, իսկ վարչական շրջանի աշխատակազմում համայնքային ծառայությունը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով:
Վարչական շրջանի աշխատակազմի կառուցվածքի, դրա կառավարման, աշխատակազմի անդամների լիազորությունների և պարտականությունների մասին, առավել մանրամասն կխոսենք ստորև:

Գրականության ցանկ

Պատվիրել/