Հատված
Որպես կանոն կազմակերպության գործունեության արդյունավետությունը պայմանավորված է իրականացվող կառավարչական գործունեությամբ, ինչի արդյունքում հնարավոր է ապահովել կազմակերպության ոչ միայն տնտեսական գործունեության անկախությունը, այլև հասնել տվյալ կազմակերպության շուկայական արժանավոր դիրքին և մրցունակության բարձրացմանը: Սակայն զուտ արդյունավետ կառավարչական գործունեության իրականացումը բավարար չէ շուկայական հարաբերություններում ցանկալի դիրք գրավելու համար, անհրաժեշտ է մշտապես ընդլայնել տեղեկատվությունը, ինչպես նաև ներմուծել տեղեկատվական համակարգերի նորագույն մոտեցումներ և կազմակերպման ձևեր:
Կազմակերպության կողմից մշակված հաշվառման քաղաքականության մեջ իր ուրույն կենտրոնացվածությունը ունի կառավարման հիմնական մեխանիզմը: Հաշվառման քաղաքականությունը իրենից ներկայացնում է կապ, որը հաստատվում է կազմակերպության կառավարող անձնակազմի և կազմակերպությունում տարվող հաշվառման միջև: Ասվածի մասին վկայում է այն, որ հաշվապահի կողմից տեղեկատվությամբ են ապահովվում համապատասխան մարմինները, կառավարչական հաշվետվություններից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվապահը կառավարման տարբեր օղակներին ապահովում է կառավարչական որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկատվությամբ:
Կարելի է ասել, որ ողջ հաշվապահական հաշվառումը որպես կարևորագույն տեղեկատվություն կրում է կառավարչական հաշվառման բնույթ, սակայն մասնագիտական գրականության մեջ կառավարչական է համարվում հաշվապահական հաշվառման կոնկրետ այն հատվածը, որը կապված է արտադրական ծախսերի արտացոլման և վերահսկողության իրականացման հետ: Անհրաժեշտ է տարբերակել ֆինանսական և կառավարչական հաշվառման տարանջատման նախադրյալները, որպիսիք հիմնականում ինքնարժեքի հաշվառման մեթոդներն են:
«Նոր Աստղ» ՍՊԸ-ում Կառավարչական հաշվառման համակարգը իրենից ներկայացնում է բաց և ամբողջական համակարգ, որը բաղկացած է բազմաթիվ փոխկապակցված մասերից, որոնք միմյանց հետ փոխկապակցված են: