Հատված
1992թ. Բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեն վերակազմակերպվում է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարության: ՀՀ Նախագահի 1995 թ. հուլիսի 25-ի ,ՀՀ կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի և ՀՀ կառավարության 1995 թ. օգոստոսի 4-ի «ՀՀ կառավարության կառուցվածքի մեջ չընդգրկված պետական կառավարման հանրապետական մարմինների լուծարման և վերակառուցման գործընթացի իրականացմանն ուղղված միջոցառումների մասին» որոշման համաձայն` դադարեցվում է ՀՀ բարձագույն կրթության և գիտության և ՀՀ լուսավորության նախարարությունների գործունեությունը` նրանց միաձուլման կապակցությամբ` իրավահաջորդը ճանաչելով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կրթության և գիտության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
Նախարարությունն ստեղծվում ու վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է հայաստանի հանրապետության` օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան: