Հատված
2017 թվականի 10.02-07.04 ժամանակահատվածում պրակտիկա եմ անցել Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում:
Երևանում արդյունավետ տեղական ինքնակառավարում և տարածքային կառավարում իրականացնելու, Էրեբունի տեղական ինքնակառավարման մարմինները բնակչությանն առավել մատչելի դարձնելու նպատակով Երևան քաղաքը բաժանված է 12 վարչական շրջանների.Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն:
Վարչական շրջանի ղեկավարն իր գործունեությունը կազմակերպում է տեղակալների, ստորաբաժանումների ղեկավարների, խորհրդականների, օգնականների, վարչական շրջանի վարչական շրջանի աշխատակազմի միջոցով: Քաղաքապետն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները` կազմակերպում է ավագանու և վարչական շրջանի աշխատանքները, իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում բնակիչների իրավունքները և ազատություններն ապահովելու համար, օրենքով սահմանված կարգով նշանակում և ազատում է կառուցվածքային ստորաբաժանումների, քաղաքային կազմակերպությունների ղեկավարներին և այլն:
Ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ և իր լիազորություններն իրականացնելիu անկախ է և գործում է միայն ի շահ Էրեբունի և նրա անունից: