Պրակտիկայի հաշվետվություն-«Զվարթնոց» մաքսատուն և «Կարգո» բեռնամաքսային պահեստ

Գին՝ 3400դրամ
Էջերի քանակ՝ 17էջ
Տնտեսագիտություն
Աշխատանքի տեսակ՝ Այլ աշխատանք
Աշխատանքի ID` 10092

Բովանդակություն

Ներածություն
1. «Զվարթնոց մաքսատան» կազմավորումը, գործունեությունը
2. «Զվարթնոց» մաքսատան կազմակերպաիրավական ձևը, կառավարման կառուցվածքը
3. «Զվարթնոց» մաքսատան կազմակերպաիրավական ձևը, կառավարման կառուցվածքը
4. Մաքսային արժեքի որոշումը
5. Ապրանքի ծագման երկիրը , դրա որոշման կանոնները և նպատակները
6. Ապրանքների և տրասպորտային միջոցների հայտարարագրման մեխանիզմը
7. Մաքսային տարբեր ռեժիմների ժամանակ իրականացվող մաքսային հսկողություն
Եզրակացություն

Հատված

Զվարթնոց մաքսատունը կազմավորվել է 2000թ., երբ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, մաքսային ծառայության աշխատանքները կատարելագործելու և օդային տրանսպորտային միջոցներով իրականացվող փոխադրումների մաքսային ձևակերպումների ու մաքսային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով միավորվեցին Զվարթնոց և Էրեբունի օդանավակայանների մաքսային կետերը:
Ի տարբերություն ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում գործող տարածաշրջանային մյուս մաքսատների, որոնք սպասարկում են իրենց գործունեության գոտում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտներին, Զվարթնոց մաքսատունը գործում է որպես օդային փոխադրումներով մաքսային սահմանը հատող ապրանքների մաքսային ձևակերպումներ և հսկողություն իրականացնող մաքսային մարմին` առանց տարածաշրջանային սահմանափակման:
Այստեղ, ինչպես և տարածքային մյուս մաքսային մարմիններում, ներկայումս առաջնահերթ է ոչ միայն մաքսային վարչարարության կատարելագործումն ու մաքսանենգության դեմ պայքարի մեխանիզմների առավել արդյունավետ կիրառումը, այլև սպասարկման մակարդակն ու շենքային պայմանները եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու խնդիրը, ուստի Զվարթնոց մաքսատանը ևս բարեփոխման մեծածավալ աշխատանքներ են իրականացվել այդ ուղղությամբ: Նոր մասնաշենքը համալրված է ընդարձակ լուսավոր սրահներով, ուղևորներին կողմնորոշող բազմաթիվ ցուցանակներով, տեղադրվել են ուղևորի վերաբերյալ տեղեկատվությունն ավելի արագ մշակող նորագույն սարքավորումներ, այնպես որ անվտանգության և սպասարկման ոլորտի առումով մենք այժմ բավականին լավ սանդղակում ենք` B կարգում, որը համարվում է նորմալ սանդղակից` C-ից ավելի բարձր: Սպասարկման նոր, ժամանակակից մակարդակի արդյունքում օդանավակայանում գործող տարբեր` այդ թվում մաքսային, սահմանապահ և անձնագրային ծառայությունների միջև աշխատանքն այժմ ընթանում է ավելի կարգավորված և փոխհամաձայնեցված: Ընդհանրապես, մաքսային գործընթացներում տարբերակվում են ռիսկային և ոչ ռիսկային երկրներ հասկացությունները: Ռիսկային երկրներ են համարվում Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրանը և Չինաստանը, որտեղից ներմուծվող ապրանքների զգալի մասը ձևակերպվում է Զվարթնոց մաքսատանը: Ռիսկային համարվող երկրներից մեծ է մաքսային զանազան իրավախախտումներ թույլ տալու հավանականությունը, ուստի առանձնահատուկ կարևորություն է տրվում «ռիսկային» երկրներից հանրապետություն մուտք գործող ուղևորների մաքսային հսկողությանը: Ներկայումս, նոր ժամանաման սրահում մաքսային և սահմանապահ ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակման գործընթացը դարձել է առավել սերտ և արդյունավետ, այսպես, երբ օրինակ որևէ ուղևոր է ժամանում ռիսկային համարվող երկրից` օրինակ Չինաստանից, սակայն ասենք տարանցիկ երթուղով` Մոսկվա-Երևան չվերթով, ապա սահմանապահ ծառայության աշխատակիցն այդ մասին անմիջապես տեղյակ է պահում մաքսավորին, որն էլ տվյալ ուղևորի նկատմամբ առավել հանգամանալից զննում է իրականացնում` այդպիսով բացառելով մաքսային իրավախախտման հավանականությունը: Մաքսային իրավախախտումները նվազագույնի հասցնելու նպատակով` նոր ժամանաման սրահում տեղադրվել են նաև ժամանակակից այնպիսի սարքավորումներ, որոնք, ուղևորի կողմից աննկատ մնալով, ապահովում են մաքսային առավելագույն հսկողություն: Այդ սարքավորումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն չի հրապարակվում` հավանական իրավախախտներին մաքսային հսկողությունը շրջանցելու նոր հնարքներից զերծ պահելու նպատակով:

Գրականության ցանկ

Պատվիրել/