Պրակտիկայի հաշվետվություն. ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն

Գին՝ 3600դրամ
Էջերի քանակ՝ 18էջ
Տնտեսագիտություն
Աշխատանքի տեսակ՝ Այլ աշխատանք
Աշխատանքի ID` 10094

Բովանդակություն

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն հիմնադրման պատմությունը, ընդհանուր բնութագիրը
2. Նախարարության կառավարումը
3. Նախարարության աշխատակազմը
4. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը
5. Նախարարության աշխատակազմի կառավարումը
6. Տեղեկատվության փոխանակման, գործավարության և փաստաթղթաշրջանառության հիմնական ուղիները
7. Կառավարման բոլոր մակարդակներում օպերատիվ բնույթի և ռազմավարական նշանակության որոշումների ընդունման համակարգը

Հատված

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է: Նախարարությունը մշակում և իրականացնում է ագրոպարենային ոլորտի, գյուղատնտեսական բնագավառում միջպետական համագործակցության, անտառաբուծության, բուսաբուծության, անասնաբուծության, ոռոգման, հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման և հողաբարելավման ծրագրեր:
Գյուղատնտեսության նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրական և այլ իրավական ակտերին համապատասխան:
Նախարարության առանձնացված ստորաբաժանումներ են համարվում «Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը» և «Լիցենզավորման կենտրոն» գործակալությունը:
2002 թվականի սեպտեմբերի 5-ին ընդունվել է ՀՀ կառավարության N 1516-Ն որոշումը, ըստ որի` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը գյուղատնտեսության և անտառային տնտեսության բնագավառում մշակում և իրականացնում է ՀՀ կառավարության քաղաքականությունը:
Այս որոշման համաձայն` ստեղծվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկը` իր վարչություններով, քարտուղարությամբ, բաժիններով, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումներով` գործակալություններ, տեսչություններ, հաստատվել է նախարարության կանոնադրությունը:

Գրականության ցանկ

Պատվիրել/