Հատված
1990-ականների ընթացքում Արևելյան Եվրոպայում և արդեն հետխորհրդային տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները հանգեցրեցին երկբևեռ աշխարհակարգի վախճանին: Փոխարենը միջազգային ասպարեզում մեծացավ ԱՄՆ-ի դերակատարությունը, որը դարձավ հեգեմոն՝ փորձելով որոշիչ դեր խաղալ հետսոցիալիստական և հետխորհրդային երկրներում: Միացյալ Նահանգները հետապնդում էր մեկ գլխավոր նպատակ, այն է՝ հիմնովին քայքայել և կազմաքանդել Խորհրդային Միության իրավահաջորդ հանդիսացող Ռուսաստանի Դաշնությանը: Հանդես գալով այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհի և ժողովրդավարության դրոշակակիր, ԱՄՆ-ի ղեկավարությունը, դեռևս 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի պաշտոնավարման տարիներից (1981 – 1989թթ.) ակտիվորեն լծվել էր ԽՍՀՄ-ի կազմաքանդման գործին: Ռեյգանը հաջողությամբ կատարեց իր բաժին մասը, որը շարունակեցին նաև իր հաջորդները՝ Ջորջ Բուշ Ավագի (1989 – 1993թթ.) և Բիլ Քլինտոնի (1993 – 2001թթ.) վարչակազմերը:
Գրականության ցանկ
- Ազիզբեկյան Ռ., «Մերձդնեստրյան հակամարտությունը» (պատմություն և արդիականություն), Երևան, 2016:
- «Россия в цифрах 1996», Москва, 1996.
- «Россия и закавказские конфликты», Политика Постсоветской России на Кавказе и ее перспективы. Армянский центр национальных и международных исследований, Ереван, 2001.
- «Россия и фактор энергоносителей в Закавказье», Политика Постсоветской России на Кавказе и ее перспективы, Армянский центр национальных и международных исследований, Ереван, 2001.
- Statistical Abstract of the United States 1995, Washington, 1996.
- Антонов А., «Контроль над вооружениями: история, состояние, перспективы», Москва, 2012.
- Дугин А., «Теория многополярного мира», Москва, 2013.
- Козырев А., «Преображение», Москва, 1995.
- Манасян А., «Карабахская освободительная борьба в зеркале армянской политической сознании», Ереван, 2003.
- …