Հատված
ՀՀ առաջին Հանրապետության հռչակումից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ընթացքն ու խնդիրները առ այսօր էլ` այսինքն երրորդ Հանրապետության հռչակումից հետո էլ իրենց արդիականությունն ու գործնական նշանակությունը չեն կորցրել: Կարող ենք արձանագրել, որ երրորդ Հանրապետության արտաքին քաղաքականության բազում հարցեր պահանջում են հաշվի նստել Հայաստանի առաջին Հանրապետության դասերի հետ, քանի որ արտաքին քաղաքականության հարցերում դրանք ունեն ընդհանրություններ:
Ընդգծենք, որ երկու հանրապետություններն էլ անկախության հռչակումից հետո արտաքին քաղաքականության բնագավառում ինքնուրույն քաղաքականություն վարելու բավարար փորձ չունեին: Եթե առաջին Հանրապետության համատեքստում դա ասելով, ի նկատի ենք ունենում, որ պետականության դարավոր կորստից հետո անկախության վերականգնումով ՀՀ-ն փորձ չուներ ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու ու պետականաշինության գործընթացը սկսելու էր զրոյից և չէր համարվում նախկին կառավարության իրավահաջորդը, ապա նմանատիպ իրավիճակ էր նաև Հայաստանի երրորդ Հանրապետության հռչակումից հետո: Նորից նույն ներքաղաքական հիմնահարցերն էին առկա` սով, բնակչության արտագաղթ, կենսական տարրական պայմանների բացակայություն:
Գրականության ցանկ
- Խատիսյան Ա., Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը, Բեյրութ, 1968.
- Կարապետյան Մ., Հայաստանը 1912-1920 թվականներին, Ե., 2003.
- Հայոց Պատմություն, խմբ. Սիմոնյան Հ., Երևան, 2012.
- Հովհաննիսյան Ռ., Հայաստանի Հանրապետություն: Հատոր I, Առաջին տարին, 1918-1919թթ., Երևան 2005.
- Մելքոնյան Ա., Հայոց պատմություն, Ե., 1998.
- Պետրոսյան Գ.,Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսստանի հետ (1918-1920թթ.), Երևան, 2011.
- Վիրաբյան Վ., Հայաստանի Հանրապետությունը 1918-1920թթ., Ե., 2011.
- Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Երևան, 1993.
- Милюков П. В., Воспоминания, М., 1991.
- …