Հատված
«Արաբական գարունը» բռնկվեց արաբական աշխարհի համար շատ անսպասելի կերպով: Այսօր էլ անհավանական է թվում, որ մեկ մարդու կողմից, որպես բողոքի և անհնազանդության դրսևորում, ինքնահրկիզմամբ սեփական կյանքին վերջ տալը կարող է ոտքի հանել ոչ միայն սեփական երկրի, այլև գրեթե ամբողջ արաբական աշխարհի ժողովրդին՝ ընդդեմ գործող ավտորիտար վարչակազմերի: Սակայն մոտ տասը տարի առաջ արաբական աշխարհի տարբեր երկրների ժողովուրդներ, դուրս գալով գործող իշխանության դեմ և իրականացնելով տարաբնույթ բողոքի ցույցեր, շատ դեպքերում կարողացան տապալել իշխող վարչակազմին: Որոշ երկրներում դա հաջողվեց անել անարյուն և ոչ բռնի կերպով, որոշ երկրներում էլ Լինչի դատաստանի ենթարկեցին երկրի ղեկավարին, կառավարության և ռազմական գերատեսչության տարբեր ներկայացուցիչներին, որոշ երկրներում էլ այդ ժողովրդական ընդվզումը չհասավ իր առջև դրված նպատակին՝ աստիճանաբար վերածվելով քաղաքացիական պատերազմի:
Գրականության ցանկ
- Ավետիսյան Կ., «Աշխարհագրական անունների բացատրական բառարան», Երևան, 1969:
- Կարապետյան Ռ., «Արաբական երկրների նոր և նորագույն պատմություն», Երևան, 2019:
- Беляев И., Примаков Е., «Египет: время президента Насера», Москва, 1981.
- Гиннесс. Мировые рекорды 2009, Москва, 2008.
- Егорин А., «История Ливии. XX век», Москва, 1999.
- Исаев Л., Шишкина А., «Сирия и Йемен: неоконченные революции», Москва, 2012.
- Клейб С., «Разрушение Сирии или уход Асада?», Москва, 2018.
- Ланда Р., «История Туниса XX век», Москва, 2017.
- Наумкин В., «Ближний Восток, Арабское пробуждение и Россия: что дальше?», Москва, 2012.
- Пир-Будагова Э., «История Сирии XX век», Москва, 2015.
- Поляк Г., Маркова А., «Всемирная история», Москва, 2003.
- Рыжов К., «Все монархи мира. Мусульманский Восток. XV – XX вв.», Москва, 2004.
- ….