Հատված
Արկտիկական տարածաշրջանի նշանակությունն այսօր ավելի առանցքային է, քան երբևէ: Պատահական չէ, որ շատ հետազոտողներ ներկայիս դարաշրջանը համարում են «Արկտիկայի դար»: Աճող հետաքրքրությունն ու տարածքային պայքարը Արկտիկական տարածաշրջանի նկատմամբ օրեցօր ավելի մեծ թափ է ստանում: Սա հիմնվում է արկտիկական ու ոչ արկտիկական, ինրպես նաև արկտիկական պետությունների միջև սրվող պայքարի, բնական հարուստ ռեսուրսների, քաղցրահամ ջրային ռեսուրսների, էկոլոգիական խնդիրների, տրանսպորտային ուղիների ու ենթակառուցվածքների հիմնախնդիրների վրա:
Աճող հետաքրքրություններն ու բախումները տարածաշրջանի շուրջ պայմանավորված են նաև ահռելի բնական պաշարների (այստեղ է կենտրոնացած համաշխարհային ածխաջրածնային պաշարների մեկ քառորդը, այստեղ նավթի պաշարներն ըստ ժամանակակից տվյալների 10 մլրդ տոննայի է հասնում, որը համաշխարհային նավթի չբացահայտված պաշարների 13% է կազմում, բացի այդ Արկտիկայի սառույցների տակ կա 1550 տրիլիոն խորանարդ մետր բնական գազ, որը համաշխարհային պաշարների 30% է կազմում):
Գրականության ցանկ
- Քոչարյան Վ., Միջազգային իրավունք, Ե., 2002
- Антюшина Н., М., Артический Вызов для Национальной и Международной Политики, Институт Европы Российской Академии Наук, М., 2012
- Арктика в международной политике, Конышев В., Н., Сергунин А., А., Российский институт стратегических исследований, М., 2011
- https://publications.hse.ru/mirror/pubs/share/folder/2ke7smc7xx/direct/80283747
- Арктический вызов для национальной и международной политики, Н. М. Антюшина, Институт Европы РАН, М., 2012
- Барсегов, Ю. Г., Мировой океан: право, политика, дипломатия, международные отношения, 1983, , М., 2002
- Жудро, И. С., Сравнительный анализ актуальных подходов к решению проблемы международно-правового закрепления границ континентального шельфа России в Арктике
- ….