Հատված
«Իդրամ» վճարային համակարգը Հայաստանում գործում է 2004 թվականից` հարմարավետ վճարումների հնարավորություններ տալով օնլայն և օֆլայն հարթակներում:
Համակարգի օպերատորն է «Իդրամ» ՍՊԸ-ն (պետական գրանցման վկայական), որը ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվել է 2009 թվականի դեկտեմբերի 29-ին («Դրամական փոխանցումների լիցենզիա N 13»):
«Իդրամ» ընկերությունը 2012 թ. Կենտրոնական բանկի կողմից ստացել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն` դառնալով առաջինը Հայաստանում:
ԿԲ խորհրդի 2016 թ. մարտի 31-ի որոշմամբ` «Իդրամ» ՍՊԸ-ն ստացել է վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության լիցենզիա:
«Իդրամ» վճարային համակարգի գործունեության առաջնային նպատակներն են`
• տարածել և խրախուսել էլեկտրոնային փողի լայն կիրառումը` նպաստելով էլեկտրոնային առևտրի զարգացմանը Հայաստանում,
• հնարավորություն ընձեռել հաճախորդներին առցանց ռեժիմով կատարել բազմատեսակ վճարումներ` ստեղծելով հարմարավետ և լայն կիրառություն ունեցող վճարման գործիք
• կատարելագործել դրամական փոխանցումների հնարավորությունները` կրճատելով տարածությունը և ժամանակը` մասնավորապես միջազգային դրամական փոխանցումների իրականացման համար:
«Իդրամ» վճարային համակարգի կայքը հասանելի է 3 լեզուներով և կայքի միջոցով հնարավոր է իրականացնել վճարումներ ծառայություն մատուցող ավելի քան 100 գործընկերների օգտին: