Հատված
Համաշխարհային տնտեսությունը չի կարելի պատկերացնել առանց մասնակից երկրների միջև արժութային հարաբերությունների: Դրանց կազմավորումը և զարգացումը պայմանավորված է տնտեսական կապերի միջազգայնացմամբ և տնտեսության համաշխարհային համակարգի ձևավորմամբ: Միջազգային տնտեսական հարաբերությունները և ապրանքների փոխանակումը, վերջին հաշվով, հանգում են դրամական հարաբերությունների:
Տարբերակում ենք ազգային արժույթի և միջազգային արժույթի համակարգերի հասկացությունը: Ազգային արժույթի համակարգը կազմում է տվյալ պետության դրամական համակարգի բաղկացուցիչ մասը, որի շրջանակներում օգտագործվում են արժութային պաշարները և իրականացվում են միջազգային վճարային շրջապտույտները: Ազգային արժույթի համակարգի կազմի մեջ մտնում են հետևյալ տարրերը` ազգային արժույթի միավորը, արժույթի փոխարժեքի ռեժիմը, արժույթի փոխարկելիության պայմանները, արժույթի շուկայի և ոսկու շուկայի համակարգերը, տվյալ երկրի միջազգային հաշվարկների ձևերը, տվյալ երկրի ոսկու և արժույթի պաշարների համակարգն ու կազմը, ազգային այն ինստիտուտների կարգավիճակը, որոնք կարգավորում են տվյալ երկրի արժութային հարաբերությունները:
Գրականության ցանկ
1. Հովակիմյան Ա. Մ. «Համաշխարհային էկոնոմիկա և միջազգային տնտեսական հարաբերություններե: Ուսումնական ձեռնարկ (դասագիրք ՀԱԱՀ ուսանողների համար), Երևան, Հեղինակային հրատարակություն, 2013:
2. Հովակիմյան Ա. Միջազգային տնտեսական հարաբերություններ: Ուսումնական ձեռնարկ. – Եր., Հեղինակային հրատարակություն, 2007:
3. Մարկոսյան Ա., Հախվերդյան Դ., Նազարյան Գ., Հայաստանը միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգում. — Եր., ԱՌՏ. 2002:
4. Международные экономические отношения. Учебник. Под общей редакцией профессора В.Е.Рыбалкина. Журнал “Внешнеэкономический бюллетень”, Дипломатическая академия при мид РФ, Москва. 1997.