Կետային և աղեղային առաձգականություն

Գին՝ 2600դրամ
Էջերի քանակ՝ 13էջ
Տնտեսագիտություն
Աշխատանքի տեսակ՝ Կուրսային
Աշխատանքի ID` 10199

Բովանդակություն

Ներածություն
1. Պահանջարկի առաձգականության էությունը
2. Առաձգականության հաշվարկը : Կետային և աղեղային առաձգականություն
Եզրակացություն

Հատված

Բնակչության որոշ խավն իր եկամուտները հիմնականում ծախսում է առաջին կենսական նշանակություն ունեցող ապրանքներ ձեռք բերելու համար, մյուս խավն իր եկամուտները ծախսում է ինչպես առաջին կենսական ապրրանքներ, այնպես էլ պերճանքի ապրանքներ, երրորդ խավը` նաև արտադրության ռեսուրսներ գնելու համար: Մարդկանց անընդհատ փոփոխվող պահանջմունքներն շուկայական մեխանիզմի միջոցով անմիջապես հաղորդվում են արտադրությանը, իսկ արտադրողների տնտեսական շահը ստիպում է հարմարվել շուկայական պահանջներին ու առաջարկվող գներին:
Այդ տեղաշարժերի տնտեսական մեխանիզմների պարզաբանման և բացահայտման բանալին կարելի է գտնել առաջարկի և պահանջարկի տեսության, օրենքի ու դրա հետ կապված նաև առաձգականության էության բացահայտման մեջ, քանի որ այն հնարավորություն է տալիս պարզաբանել գների շարժի և մեխանիզմի դերը դրանց հաշվեկշռի և հավասարակշռության գործում: Առաջարկը կարելի է սահմանել որպես մի սանդղակ, որը ցույց է տալիս մթերքի քանակը, որը արտադրողը ցանկանում է և ի վիճակի է արտադրել և առաջարկել շուկայում վաճառքի համար յուրաքանչյուր կոնկրետ գնով հնարավոր գների շարքից, որոշակի ժամանակահատվածում: Առաջարկների այդ սանդղակը իրենից ներկայացնում է այլընտրանքային հնարավորությունների շարք:

Գրականության ցանկ

1. Ա. Արշակյան, Պահանջարկը և առաջարկը շուկայական հարաբերությունների համակարգում, Երևան, «Զանգակ-97», 2000թ.
2. Ա. Արշակյան, Միկրոէկոնոմիկա /ուսումնական ձեռնարկ/, Երևան, «Տնտեսագետ», 2006թ.,
3. Միկրոէկոնոմիկա, Մ. Մելքումյանի խմբագրությամբ, Երևան, «Տնտեսագետ», 2011թ.
4. Самуельсон П., Экономика, 1992г, Т. 1,
5. Дж. Эдвин, Микроэкономика, Санкт-Петербург, 1994г.

Պատվիրել/