Հատված
Կազմակերպության անխափան գործունեությունը պայմանավորված է արտադրական գործընթացներում պահանջվող նյութական ռեսուրսների առկայությամբ, իսկ քանի որ նյութական ռեսուրսները ձեռք են բերվում որոշակի խմբաքանակներով, ապա բնական է, որ առաջանում են պաշարների ձևավորման ու պահպանման հարցեր: Պաշար ասելով հասկացվում է երկու մատակարարումների միջև ընկած ժամանակահատվածում օգտագործվելիք ռեսուրսները: Պաշարների առկայությունը կազմակերպություններին հնարավորություն է տալիս բացառել անընդհատ մատակարարման անհրաժեշտությունը:
Բոլոր արտադրական կազմակերպությունները և ծառայության ոլորտի կազմակերպությունների մեծ մասը ունեն ռեսուրսների որոշակի պաշարներ: Նույնիսկ այնպիսի հզոր կազմակերպություն, ինչպիսին է ճապոնական Տոյոտան, որը համարվում է արդեն ամբողջ աշխարհում ճանաչում գտած ճիշտ ժամանակին կամ կանբան կոչվող համակարգի հեղինակը, ընդունում է, որ արտադրությունն առանց պահեստային պաշարների, երազանք է և հնարավոր է միայն այն դեպքում, երբ ամբողջ կազմակերպությունում իրականացվել է անտեսանելի հարահոսերի (կոնվեյեր) գաղափարը, որից ինքը՝ Տոյոտան, դեռ շատ հեռու է:
Պաշարներն արտադրության գործընթացի ապահովման անբաժանելի մասն են, իսկ պաշարների օգտագործման արդյունավետության վերլուծությունը՝ արտադրության տնտեսական վերլուծության կարևորագույն կոնկրետ գործառույթներից մեկն է:
Գրականության ցանկ
1. ՀՀՄՍ 2՝ Պաշարներ, 2012
2. Առաքելյան Կ. Ա., Կազմակերպության տնտեսական գործունեության վերլուծություն, Երևան 2005թ.
3. Ա. Գ. Ճուղուրյան Հաշվապահական հաշվառումը կազմակերպություններում, Երևան 2004թ.
4. Շ. Դ. Էվինյան, Արտադրական ծրագրի մշակման հիմունքնե, Երևան 2004թ.,
5. Հաշվապահական հաշվառման ուսումնական ձեռնարկ, Երևան 2008թ.
6. Լ. Բադանյան, Կարճաժամկետ ֆինանսական կանխատեսումը արտադրական կազմակերպությունում, Տնտեսագետ, Երեւան 2000,
7. Н.Д. Фасоляк, Управление производственными запасами, Москва 1972,
8. К. Маркс и Ф. Энгелс, Соч., Т. 24,
9. А.Р. Радионов, Р.А. Радионов, Логистика, Москва: Дело, 2002,