Հատված
Շուկայական տնտեսության պայմաններում կազմակերպության գործարար ակտիվությունը և հուսալիությունը բնութա-գրվում է նրա ֆինանսական դրությամբ: Դա շուկայի բոլոր մասնակիցների շահերի իրագործման երաշխիքն է, քանի որ բավականին մեծ է հետաքրքրությունը յուրաքանչյուր կազմակերպության ֆինանսական դրության վերաբերյալ արժանա-հավատ տեղեկատվության ստացման նկատմամբ: Շուկայի մասնակիցները մշտապես շահագրգռված են իրենց գործընկերների մրցունակության և հուսալիության գնահատման հիմնահարցերով:
Ֆինանսները դրամական հարաբերությունների համակարգ է, որը ընկած է կազմակերպության տնտեսական գործունեության իրականացման հիմքում: Ֆինանսական դրությունը իրենից ներկայացնում է կազմակերպության տնտեսական գործունեության ֆինանսավորման հնարավորությունը և ինքնազարգացման ունակությունը: Այն արտացոլվում է ֆինանսական ռեսուրսների օպտիմալ ձևավորման, նպատակահարմար տեղաբաշխման և արդյունավետ օգտագործման մեջ:
Հայտնի է, որ կազմակերպության տնտեսական գործունեությունը իրականացվում է հետևյալ ոլորտներում` գործառնական, ներդրումային և ֆինանսական, որտեղ միջոցների անընդմեջ շրջանառության հետևանքով փոփոխվում է ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների կառուցվածքը, ֆինանսական ռեսուրսների պահանջարկը` ազդելով նրա ֆինանսական դրության վրա:
Բարվոք ֆինանսական դրության ապահովման համար կազմակերպությունը պետք է ձևավորի ակտիվների ճկուն կառուցվածք` այնպես կազմակերպելով դրանց շարժը, որ եկամուտները գերազանցեն ծախսերին, և արձանագրվեն կայուն ֆինանսական արդյունքներ:
Գրականության ցանկ
1. Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում, (ուսումնական ձեռնարկ), Երեւան 2012,
2. ՀՀՄՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում»,
3. Ա. Գ. Ճուղուրյան Հաշվապահական հաշվառումը կազմակերպություններում, Երևան 2014թ.
4. Ա. Անդրեասյան Տնտեսական գործունեության վերլուծություն Երևան 2013,
5. Բայադյան Ա., Ֆինանսական կայունության, գործարար ակտիվության եւ իրացվելիության գնահատման ցուցանիշներն ու դրանց հաշվարկման մեթոդները, 2008
6. Բայադյան Ա.«Ձեռնարկությունների ֆինանսական դրության գնահատումը», Եր. Ասողիկ, 2012
7. Մաթևոսյան Ա. Վ., «Ֆինանսական կառավարման հիմնախնդիրները ՀՀ արդյունաբերական կազմակերպություններում», Մենագրություն, Երևան 2011,
8. Хайруллин, А.Г. Управление финансовыми результатами деятельности организации / А.Г. Хайруллин // Экономический анализ: теория и практика. 2006. — № 10 (67). —
9. Комплексный анализ хозяйственной деятельности. Шеремет А.Д. М.: ИНФРА-М, 2006.
10. …