Հատված
Ռիսկը ցանկացած տնտեսական գործունեության պարտադիր տարրերից մեկն է, որը կորուստ և կամ օգուտ կրելու հնարավոր վտանգն է՝ բխելով վերջնական արդյունքի անորոշությունից: Յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտ ձգտում է նվազեցնել ռիսկը, ինչի ճիշտ գնահատման ունակությունը դառնում է կազմակերպության ղեկավարի վարքագծի կարևորագույն հատկանիշներից մեկը:
Գ.Բ. Կլեյների կարծիքով ռիսկային գործոններին պետք է դասել մուտքային և ելքային հոսքերի միայն այն հնարավոր փոփոխությունները, որոնք անհնար է նախօրոք կանխատեսել և միանշանակ նախագուշակել՝ տեղեկատվության և մտավոր ռեսուրսների օգնությամբ: Իսկ ըստ Վ. Շախովի՝ ռիսկը, ինչպես անհատի, այնպես էլ ամբողջ կազմակերպության համար, պլանային և փաստացի արդյունքների միջև շեղումն է: Շիֆերը տվել է այդ շեղումների առաջացման (հնարավոր վտանգների) դասակարգումը.
բնական,
սոցիալական,
տեխնոլոգիական,
մշակութային:
Գրականության ցանկ
1. Գ. Կիրակոսյան, Ի. Խլղաթյան և ուրիշներ, Տնտեսագիտության տեսություն, Երևան 2009թ.:
2. Լ. Բադանյան,Կ. Աբգարյան,Ա. Սալնազարյան և ուրիշներ, Ֆինանսներ և վարկ, Երևան 2007թ.:
3. Грабовый П. Г., Риски в современном бизнесе, М., 1994.
4. Балабанов И.Т., Риск-менеджмент.