Հատված
Արտաքին տնտեսական գործունեությունը (ԱՏԳ) և առաջին հերթին արտաքին առևտուրը կապված են ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց կողմից երկրի մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման հետ: Ըստ որում՝ ապրանքները և տրանսպորտային միջոցները ենթակա են մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման: Հայաստանի Հանրապետությունում իրականացվող միասնական մաքսային քաղաքականությունը հանդիսանում է ՀՀ տնտեսական համընդհանուր քաղաքականության անբաժանելի մասը, և դրա նպատակներից մեկը ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող և մաքսային տարածքում արդեն տեղափոխված ապրանքների ու տրանսպորտային միջոցների մաքսային հսկողությունն է: Մաքսային հսկողության և մաքսային քաղաքականության արդյունավետ իրականացման համար, առաջին հերթին անհրաժեշտ է ճիշտ մշակված մաքսային վարչարարություն:
ԱՏԳ շնորհիվ պետությունը հնարավորություն է ունենում ձևավորել իր բյուջետային եկամուտները, ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումներ, հումք, նյութեր, առաջատար տեխնոլոգիա և այլ ապրանքներ, որոնք անհրաժեշտ են տնտեսության վերակառուցման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, ներքին արտադրության ապրանքների արտահանման, արտաքին քաղաքականության իրականացման համար` այն համաձայնեցնելով գործունեության այլ ուղղությունների հետ:
Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության «Մաքսային կարգավորման մասին» օրենք 02.12.2015թ.
2. Մաքսային գործի հիմունքներ, ուս. ձեռնարկ, Կ, Աբգարյան և ուրիշներ, Եր., 2007,
3. ՀՀ Պետական եկամուտների /հարկային և մաքսային/ վարչարարության ռազմավարության 2008-2012թթ. ծրագիր, Երևան 2008թ.
4. Таможенный кодекс таможенного союза 27.11.2009 г.,
5. Договор о создании единой таможенной территории и формировании Таможенного союза от 6 октября 2007 г.
6. Соглашение о принципах взимания косвенных налогов при экспорте и импорте товаров, выполнении работ, оказании услуг в Таможенном союзе от 25 января 2008 года
7. Соглашение об установлении и применении в Таможенном союзе порядка зачисления и распределения ввозных таможенных пошлин (иных пошлин, налогов и сборов, имеющих эквивалентное действие) от 20 мая 2010 год
8. Наку А.А. «Таможенное право в ЕС», материалы международного семинара WCO «Конвенция АТА», М., РИО МГИМО МИД России, 2004,
9. С.В. Халипов, Таможенное право, Зеркало-М, 2004.
10. ..