Աշխատանքի վարձատրության համակարգի արդյունավետությունը ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգում

Գին՝ 43000դրամ
Էջերի քանակ՝ 86էջ
Աշխատանքի տեսակ՝ Մագիստրոսական թեզ
Աշխատանքի ID` 1034

Բովանդակություն

Ներածություն

Գլուխ 1. Աշխատանքի վարձատրության համակարգի առանձնահատկությունները
1.1 Աշխատավարձը որպես մոտիվացիա
1.2 Քաղաքացիական ծառայողների նյութական խթանման համակարգը

Գլուխ 2. Քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգը ՀՀ-ում
2.1 Քաղաքացիական ծառայողների վարձատրության նորմատիվ-օրենսդրական հիմքերը ՀՀ-ում
2.2 Քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները ՀՀ-ում

Գլուխ 3. Քաղաքացիական ծառայողների վարձատրության՝ միջազգային փորձի ուսումնասիրություն և համեմատական վերլուծություն
3.1 Եվրոպական երկրներում աշխատավարձի պետական կարգավորումը
3.2 Քաղաքացիական ծառայողների աշխատավարձի արդյունավետության բարձրացման միջազգային փորձը

Եզրակացություն

Հատված

Հասարակական շահի և դրանով առաջնորդվելու սկզբունքը արդյունավետ պետական կառավարման երաշխիքն է: Այն ընկած է պրոֆեսիոնալ հանրային ծառայողների հանրույթի ձևավորման հիմքում, ինչը ենթադրում է պետական կառավարման համակարգի համալրում փորձառու, իրազեկ, պատասխանատու և ամենակարևորը` անկողմնակալ կադրերով, իսկ ներսում նրանց առաջխաղացում մասնագիտական որակավորումների և հասարակության շահերին ծառայելու պատրաստակամության արդյունքում: Սրանք արժեքներ են, որոնք անհրաժեշտ է արմատավորել համակարգում և գտնել մեխանիզմներ, դրանք բացահայտելու, գնահատելու կամ ուսուցման միջոցով քաղաքացիական ծառայողներին հասու դարձնելու համար: Հանրապետության պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման տեսակետից անհրաժեշտ է գիտական դիրքերից գնահատել ՀՀ կադրային քաղաքականության իրականացման գործընթացներում կատարվող փոփոխությունները, բացահայտել կադրային ներուժի օգտագործման բնագավառում գոյություն ունեցող հնարավորությունները: Այդ նպատակով անհրաժեշտ է հանդես բերել համակարգային մոտեցում, մշակել և իրականացնել պետական կադրային քաղաքականություն, որն ընդգրկում է կադրերի պլանավորման, նրանց հավաքագրման, ընտրության, աշխատավարձի և արտոնությունների սահմանման, մասնագիտական կողմնորոշման և հարմարվողականության, ուսուցման և աշխատանքային գործունեության գնահատման, առաջքաշման և տեղաշարժի, կարիերայի կառավարման, ինչպես նաև ղեկավար կադրերի պատրաստման բնագավառում պետության գործունեության, նպատակների, խնդիրների, գերակայությունների և սկզբունքների պաշտոնապես ընդունված ողջ համակարգը: Այդ գործընթացում պետք է ելնել այն հիմնադրույթից, որ պետական կադրային քաղաքականության գլխավոր սուբյեկտը պետությունն է, իսկ կարևորագույն օբյեկտներից մեկը` հանրային ծառայությունը: Հանրային ծառայությունների բարեփոխումները պետք է հանգեցնեն միջազգային լավագույն փորձին համապատասխանող համակարգի ձևավորմանը: Ցանկացած երկրում հանրային ծառայության ոլորտի բարեփոխումները մեծ նշանակություն ունեն նաև սոցիալ-տնտեսական զարգացման խթանման առումով: Այս առումով չափազանց կարևոր է պետական ծառայողների շահադրդումը և պետական հատվածում աշխատելու շահագրգռվածության բարձրացումը, որի հիմք կարողն են հանդիսանալ միայն պետության կողմից տրվող լրացուցիչ երաշխիքները և աշխատավարձի արդյունավետ համակարգը:

Գրականության ցանկ

1. Հանրային ծառայության մասին ՀՀ օրենք, ընդունվել է 26.05.2011
2. Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք, Ընդունվել է 12.12.2013
3. Քաղաքացիական ծառայության մասին>> ՀՀ օրենք, համարը ՀՕ-272, Սկզբնաղբյուրը ՀՀՊՏ 2002.01.09/1(176) Հոդ.1, Ընդունման ամսաթիվը 04.12.2001
4. Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին>> Կոնվենցիա, ընդունված՝ 1970 թ., ՀՀ-ում ուժի մեջ է մտել 2006 թ. ապրիլի 29-ին, http://www.parliament.am/library/bazmakoxm/118.pdf
5. Աշխատավարձի պաշտպանության մասին կոնվենցիա, Սկզբնաղբյուրը ՀՀԱԳՆՊՏ 2005.12.26/7(15), Ընդունման ամսաթիվը 01.07.1949
6. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ Քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ զեկույց,
7. Հայաստանի Հանրապետության աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարություն 2014 թվականի գործունեության հաշվետվություն, 14 հունվարի 2015թ.
8. ՀՀ 2014-2016 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր,
9. Հանրային հատվածի վարձատրության բարեփոխման վերլուծությունը ՀՀ-ում, Երևան, Աշխատանքի միջազգային կազմակերպություն, 2015թ.,
10. Սամվելյան Ն., Նվազագույն աշխատավարձի սահմանումը որպես աշխատավարձի պետական կարգավորման գործիք արտասահմանյան երկրներում, Ֆինանսներ և էկոնոմիկա, 7-8 (179-180) 2015

Պատվիրել/