Հատված
Արդի ժամանակաշրջանում կոռուպցիան դարձել է պետության արդյունավետ գործունեության խոչընդոտներից մեկը, մի մեծ սեպ քաղաքացիների և պետության միջև, որը ոչ միայն խախտում է կառավարման համակարգի բնականոն գործունեությունը, այլև ձևավորում է այնպիսի հասարակական գիտակցություն, որի արդյունքում հասարակությունը կորցնում է վստահությունը իշխանության նկատմամբ: Բացի այդ, կոռուպցիան ներթափանցում է կյանքի գրեթե բոլոր շերտերը` գիտակրթական, առողջապահական ոլորտներից մինչև պետական ծառայության ոլորտներ: Կոռուպցիան ունի խոր պատմական արմատներ և որպես հասարական երևույթ հանդես է եկել մարդկային հասրակության ծագման հետ միաժամանակ: Կոռուպցիոն երևույթների ի հայտ գալը պայմանավորված է մի շարք հանգամքներով ու դրդապատճառներով: Կոռուպցիան մարդկության պատմության անբաժան ուղեկիցն է: Մեզ հասած հնագույն ձեռագրերն ու հնագիտական աղբյուրները վկայում են, որ Հին Եգիպտոսը, Չինաստանը, Հունաստանը, մանավանդ Հռոմեական կայսրությունը զերծ չէին կոռուպցիայից: Սակայն տարբեր ժամանակներում կոռուպցիայի հանդեպ հասարակական վերաբերմունքը տարբեր է եղել: Օրինակ, խորհրդային շրջանում այն հիմնականում կաշառակերություն է անվանվել: Պատճառն այն էր, որ բառը մի տեսակ «չարագույժ», բուրժուական հնչողություն ուներ պայծառ ապագա կառուցող հասարակության համար: Անցումային ժամանակաշրջանը իր ծանր հետևանքը ու կնիքը ունեցավ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, փոխվեց մարդկանց հոգեբանությունը և վերաբերմունքը՝ առաջնային թվացող շատ հարցերի առումով, կամ այդ վերաբերմունքը դարձավ չափազանց բացահայտ` ի համեմատություն այլ ժամանակների:
Գրականության ցանկ
1. ՀՀ քրեական օրենսգիրք, ընդունվել է` 2003 թվականի ապրիլի 18-ին, ուժի մեջ է մտել` 2003 թվականի օգոստոսի 1-ին:
2. ՀՀ Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ին 1141 – Ն որոշում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2009-2012 թթ. միջոցառումների ծրագիր, Երևան, 2009:
4. Հաշվետվություն ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2009-2012 թթ. Միջոցառումների ծրագրի: Արդյունքների մոնիտորինգ (2011 թ. Առաջին կիսամյակ), Երևան, 2011:
5. «Ի՞նչ է հակակոռուպցիոն ռազմավարությունը», Երևան, 2004:
6. Արամ Մանուկյան, «Արտասահմանյան երկրների հակակոռուպցիոն քաղաքականության համեմատական վերլուծություն» Երևան 2015:
7. ՀՀ գործող օրենքներում կոռուպցիա ծնող նորմերի վերլուծություն, Տոնապետյան Ա. Ա., Ալումյան Հ. Ռ., Գրիգորյան Ա. Խ., Երևան, 2005:
8. Антикоррупционная политика, под ред. Г. А. Сатарова, Москва, Фонд ИНДЕМ, РА СПАС, 2004.
9. Алексей Славин, «Коррупция ежегодно обходится Италии в 60 миллиардов евро», «Московская правда», 23.01.2013.
10. …