Հատված
Զարգացման արդի փուլում գլոբալացման գործընթացը յուրաքանչյուր երկրի առջև ոչ միայն նոր հնարավորություններ և հեռանկարներ է բացում, այլ նաև կարող է նոր վտանգներ, ռիսկեր և ցնցումներ առաջացնել:
Միջազգային իրադարձությունների մաշտաբները, դրանց արմատական, հաճախ նաև անկանխատեսելի, քաոսային բնույթը և կանխատեսման ու հետագա կառավարման մեխանիզմների անբավարարությունը հանգեցրին նրան, որ ազգային տնտեսության տնտեսական անվտանգության հիմնախնդիրը միջազգային հասարակական մտքի և քաղաքականության մեջ մղվեց առաջնային դիրքեր: ,Տնտեսական անվտանգությունե (ՏԱ) եզրը, ինչպես և ,ազգային անվտանգությունե-ը, առաջացել է 20-րդ դարի կեսերին: Մինչև երկրորդ աշխարհամարտն ավելի շատ խոսվում էր ,պաշտպանությանե և «պաշտպանունակությանե մասին: Սակայն արդեն 1947թ. ԱՄՆ-ում ընդունվեց օրենք ,Ազգային անվտանգության մասինե և ձևավորվեց նախագահին առընթեր համապատասխան խորհուրդ: Վերջինիս հանձնարարվեց հիմնավորել ոչ միայն արտաքին, պաշտպանությանն առնչվող, այլև տնտեսական քաղաքականությանը վերաբերող որոշումներ: Փորձը ցույց է տալիս, որ տնտեսական անվտանգության ապահովման հուսալի և արդյունավետ համակարգը կարող է երաշխիք դառնալ երկրի անկախության և ինքնիշխանության պահպանման, կայուն սոցիալ-տնտեսական զարգացման համար: Ժամանակակից աշխարհում ազգային անվտանգության խնդիրը ազգային քաղաքականության կերտման և ազգային զարգացման համար դառնում է հիմնարար: Բազմաթիվ երկրներ, ղեկավարելով իրենց քաղաքական համակարգը, առավել մեծ ուշադրություն են դարձնում այդ համակարգի անվտանգությանը` վերջինս դիտարկելով որպես անվտանգություն – կայունություն – զարգացում եռամիասնական համակարգի հիմքային բաղկացուցիչ:
Գրականության ցանկ
1. Աղայան Ա., Ազգային անվտանգություն. հասկացությունները, էությունը, ձևավորումը, առաջնահերթությունները, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, Եր., 2003:
2. Ադուլյան Ի., Տնտեսական անվտանգության հիմնահարցերը և դրանց լուծման ուղղությունները Հայաստանում, Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա, # 2 (128) 2011:
3. Խոջաբեկյան Վ., «Հայաստանի բնակչության վերարտադրությունը և տեղա- շարժերը XIX-XX դարերում, XXI դարի շեմին, ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստ., Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2001:
4. «Հայաստանի Հանրապետության պարենային ապահովության քաղաքականությունը»՝ ընդունված ՀՀ կառավարության 2005թ. հունվարի 25-ի նիստում:
5. Ղուշչյան Հ. Բ., ՀՀ տնտեսական անվտանգության հիմնահարցերը, Բանբեր Երևանի համալսարանի, 2000, N 3:
6. Մարկոսյան Ա., Տնտեսական անվտանգության հիմնախնդիրները. Մեթոդաբանություն և արդյունքներ, Ե., «Նորավանք» ԳԿՀ, 2005:
7. Մարկոսյան Ա, Հախվերդյան Դ, Նազարյան Գ, Հայաստանը միջազգային տնտեսական հարաբերություն¬ների համակարգում, Եր., «ԱՌՏ», 2002:
8. Մարկոսյան Ա., ՀՀ տնտեսական անվտանգության հիմնախնդիրները, «21-րդ ԴԱՐ», թիվ 3(5), 2004:
9. Մինասյան Ս., Ազգային անվտանգության հայեցակարգի ընդունման համաշխարհային փորձը, «21-րդ ԴԱՐ», թիվ3 (13), 2006:
10. Մովսիսյան Վ., Հայաստան. ֆինանսներ եւ էկոնոմիկա, #2 /14/, 2010:
11….