Հատված
Բանկային համակարգը հանդիսանալով ձեռնարկատիրական գործունեության ոլորտ, ունենալով զարգացման իր ներքին շարժառիթները, կարող է զարգանալ միայն այն դեպքում, երբ գոյություն ունի համապատասխան օրենսդրական դաշտ և լրացուցիչ խթանիչ շարժառիթներ: Այսինքն` կարգավորման պայմաններ, որի կանոնների շրջանակներում բանկերը պետք է ծավալեն իրենց գործունեությունը, մյուս կողմից էլ տնտեսական ակտիվության ու գործարարության մակարդակից են կախված բանկային սպասարկումների ու ծառայությունների մասշտաբներն ու որակական բնութագիրը:
Միջազգային պրակտիկայում ընդունված ստանդարտների հիման վրա մշակվել են բանկային գործունեության կարգավորման այն բոլոր տարրերը, որոնք կոչված են ապահովելու հանրապետության բանկային համակարգի հուսալիությունը և կայունությունը: Այսօր, երբ հանրապետությունում գոյություն ունի ձևավորված բանկային համակարգ, ԿԲ-ն, Բազելյան կոմիտեի ընդունած ստանդարտներին համապատասխան, ինչպես նաև իր իսկ սահմանած տնտեսական նորմատիվների համաձայն իրականացնում է բանկային համակարգի կարգավորումն ու վերահսկողությունը: ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված տնտեսական նորմատիվները կարգավորում են ոչ միայն բանկերի իրացվելիության պահանջի պահպանումը, այլև միաժամանակ հանդիսանում են բանկերի կողմից ակտիվների կառավարման անուղղակի ուղեցույց: Գործող նորմատիվների մի մասն էլ հանդիսանում է դրամավարկային քաղաքականության իրականացման հիմնական գործիք: Այն հնարավորություն է տալիս ՀՀ ԿԲ-ին կանխել դրամի առաջարկի ընդարձակումը, զսպել սղաճը: Նորմատիվային բազան հնարավորություն է տալիս ճիշտ գնահատել բանկերի ակտիվների որակը, իրական պատկերացում կազմել բանկերի գործունեության վերաբերյալ: Նման վերլուծությունն է, որ պետք է հիմք հանդիսանա բանկերի ֆինանսական վիճակի վերաբերյալ իրական տեղեկատվություն ունենալու համար, նպաստելու է բանկերի գուծունեության ընթացքում բացահայտված թերությունների վերացմանը, պայմաններ է ապահովելու ռազմավարական խնդիրների իրականացման համար: Միայն կայուն նորմատիվային դաշտի պայմաններում է հնարավոր ապահովել բանկային համակարգի հեռանկարային զարգացումը, միջազգային ինտեգրացումը:
Գրականության ցանկ
1. «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» Կանոնակարգ 3
2. «Բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի մեթոդիկան (ՔԱՄԵԼՍ)»
3. «Բանկերում վերստուգումների իրականացման» ձեռնարկ
4. «Բանկի գործունեության միասնական հաշվետվությունը» (UBPR)
5. «Բանկերի նկատմամբ հեռակա վերահսկողության իրականացման ձեռնարկ»
6. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքը
7. «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքը
8. Լ. Բադանյան «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ», Ե., 2007թ.
9. Վ. Բաբայան «Բանկային գործի հիմունքներ», Ե., 2003թ.,
10. «Բանկային գործ», Ա. Բագրատյան, Ա. Բալաբանյան, Երևան 2004թ.
…