Հատված
Հասարակական զարգացումը, դեմոկրատական տեղաշարժերը, պետություն-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդումը և կառավարման բնագավառում բարեփոխումների անհրաժեշտությունը ծնում են փոփոխություններ, որոնց իրականացումը անհրաժեշտ է լինում իրականացնել՝ ելնելով հանրային կառավարման համակարգի զարգացման հրամայականից: Հատկապես հետխորհրդային պետություններում, որոնց թվին է պատկանում Հայաստանը, հանրային կառավարման համակարգում փոփոխությունները պայմանավորված են կառավարման լեգիտիմացման և բնակչության մասնակցային կառավարման ապահովման անհրաժեշտությունից՝ որպես քաղաքացիական հասրակության կարևորագույն հատկանիշներ:
Հանրային կառավարման համակարգում փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից են գիտատեխնիկական առաջընթացը, պետական կառավարման համակարգում փոփոխությունները, ժողովրդավարացման գործընթացների ակտիվացումը, քաղաացիական հասրակության ձևավորումը և այլն: Այս փոփոխությունները ենթադրում են հստակ մշակված ռազմավարական մոտեցումներ, խորը հետազոտություններ, հասարակական լայն շրջաններում իրազեկում, տեղեկությունների տրամադրում, հիմնավորումներ, կողմ և դեմ կաշծիքների քննարկումներ, իրականացման համար պատասխանատուներ և այլն, հակառակ դեպքում տարերայնորեն կատարվող փոփոխությունները չեն ծառայի նախնական նպատակի իրականացմանը: Թեմայի արդիականությունը և ուսումնասիրման կարևորությունը պայմանավորված են հենց վերը բերված հիմքերով:
Վերջին տասնամյակում ՀՀ հանրային կառավարման համակարգում տեղի են ունենում զգալի փոփոխություններ, որոնք միտված են կառավարման արդյունավետության բարձրացմանը և հանրային կառավարման գործընթացներին հասարակական զանգվածների ներգրավմանը:
Գրականության ցանկ
1. Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենք, ընդունված է 2002 թվականի մայիսի 7-ին, Ստորագրման ամսաթիվը 05.06.2002, ՀՕ-337, ՀՀՊՏ 2002.06.21/21(196) Հոդ.473
2. Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգ, ՀՀ կառավարության 2011թ․ նոյեմբերի 10-ի թիվ 44 արձանագրային որոշման հավելված, http://www.mta.gov.am/u_files/file/Haycakarg.pdf
3. Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգ
4. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման հետագա զարգացման և իշխանության ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ, Երևան, 2012
5. Ալեքսանյան Մ, Տարածքային կառավարումը Հայաստանի Հանրապետությունում, Երևան Միվա-Պրես, 2000թ
6. Բարեփոխումների ճանապարհին. ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգը քաղաքացիների աչքերով ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներ, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան, Երևան, 11 դեկտեմբերի 2015
7. Թումանյան Դ., Գիմիշյան Ս., Ամյան Կ., Թումանյան Լ., Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման օպտիմանացումը և տեղական ինքնակառավարման զարգացումը, Երևան, 2003, 38 էջ,
8. Թումանյան Դ., Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում. ինչու և ինչպես մասնակցել տեղական ինքնակառավարմանը: Ձեռնարկ/ Համայնքների ֆինանսիստների միավորում: Նոյյան Տապան, 2011-172 էջ,
9. Ժամկոչյան Ա., ԶԼՄ բնութագիրը. Հայաստանում, լրատվամիջոցների ազատության խնդիրը, 21-րդ ԴԱՐ, թիվ 6 (46), 2012թ., էջ 114-130
10. ….