Հատված
Համաշխարհային արժութային համակարգը տարբեր պետությունների միջև արժութային հարաբերությունների կազմակերպման ձև է: Ըստ էության, միջազգային արժութային համակարգը հանդիսանում է միջազգային տնտեսության գործառնության հիմքը և միջնորդավորում պետությունների միջև գրեթե բոլոր տնտեսական հարաբերությունները: Միջազգային արժութային համակարգի կայացումը պայմանավորված էր միջազգային տնտեսական հարաբերությունների, առաջին հերթին՝ առևտրի զարգացմամբ: Ապրանքների և ծառայությունների արտահանման և ներկրման ժամանակ անհրաժեշտ էր սահմանել արժութային փոխարժեքը, այսինքն ազգային դրամական միավորների փոխարժեքը մեկը մյուսի նկատամամբ: Նման անհրաժեշտությունն էլ հանգեցրեց համաշխարհային արժութային համակարգի ձևավորմանը:
Ոչ մի պետություն ժամանակակից պայմաններում չի կարող ինքնուրույն զարգանալ, դրա համար հարկավոր է զարգացնել տնտեսական հարաբերություները այլ պետությունների հետ, իսկ առևտրատնտեսական գործարքները ենթադրում են արժութային գործարքներ: Տարբեր ազգային արժույթների միջև կատարվող գործարքները հաշվվում են փոխարժեքներով: Հետևաբար արժութային գործոնը կարևորագույն նշանակություն ունի և մեծ ազդեցություն է թողնում ինչպես առանձին պետությունների ազգային տնտեսությունների, այնպես էլ համաշխարհային տնտեսության վրա ընդհանրապես: Հետևաբար արժութային համակարգի յուրաքանչյուր տարր կարևորագույն նշանակություն ունի համաշխարհային տնտեսության զարգացման, ճգնաժամերի կանխման և ընդհանրապես արժութատնտեսական հարաբերությունների զարգացման համար: Հետևաբար դա հանդիսանում է ռազմավարական այն գործոններից մեկը, որոնք կարող են ազդել համաշխարհային տնտեսության վրա և հանդիսանալ համաշխարհային տնտեսական կապերի համակարգի քայքայման պատճառ:
Գրականության ցանկ
1. ՀՀ օրենք «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին», Ընդունվել է 24.11.2004 թ.
2. Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միավորված համակարգի ներդրման մասինե ՀՀ օրենքը ՀՀՊՏ, թիվ 81(453), 28.12.2005թ:
3. ՀՀ ԿԲ Վիճակագրական տեղեկագիր, / 2004, 2007ե, 2008, 2009, 2011, 2012թթ
4. Մարկոսյան Ա., Հախվերդյան Դ., Նազարյան Գ., Հայաստանը միջազգային տնտեսական հարաբերություններ , Ե., 2012
5. Ֆինանսական շուկաներ և ծառայություններ, Երևան, 2014, Տնտեսագետ, ՀՀ-ում արժութային կարգավորումը և վերահսկողությունըե կանոնակարգ-8, ՀՀ ԿԲ պաշտոնական տեղեկատու: Երևան, 2003
6. Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, ԴասագիրՔ/ Լ. ԲԱԴԱՆՅԱՆ, Կ. Աբգարյան , Ա. Սալնազարյան և ուրիշներ — Երևան Զանգակ-97 2010, 664 էջ:
7. Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում (հանրապետական գիտաժողովի նյութեր). ,Գիտությունե հրատ., 2008, 490 էջ:
8. Боди, Зви, Мертон Роберт. Финансы.: пер. с англ. –М: Издательский дом Вильямс 2005, 592 с.
9. Ковалев. В. В. Финансовый менеджмент: теория и практика. – М, : ТК Вебли, Изд-во Проспект, 2006, 1016 с.
10. …