Հատված
Շուկայական տնտեսության բոլոր տնտեսավարող սուբյեկտները` տնային տնտեսությունները, ֆիրմաները, պետությունը իրենց ստացած եկամուտները, ինչ-որ սահմանից սկսած, անհրաժեշտաբար բաժանում են երկու մասի` սպառման և խնայողության: Խնայողությունն եկամտի այն սահմանն է, որը գերազանցում է ընթացիկ սպառման ծախսերին: Այդ տնտեսական իրողությունը նշանակում է, որ եկամուտների որոշակի ծավալից սկսած տնտեսավարող սուբյեկտները, հատկապես տնային տնտեսություններն ու ֆիրմաները, սկսում են կատարել խնայողություն, այսինքն` խնայողություն կատարելը դառնում է նրանց տնտեսական վարքագծի անբաժանելի հատկանիշը: Տնտեսագիտական տեսանկյունից ցանկացած երկրի կարևորագույն խնդիրներից մեկն է բնակչության այդ խնայողությունները ուղղել իրական հատված և այս համատեքստում առավել կարևորվում է բանկերի դերը: Հայտնի է, որ բանկերը տնտեսության համար կատարում են արյունատար անոթների դեր և դրանց դերը չի սահմանափակվում միայն տնտեսական զարգացվածությանը օժանդակելու մեջ: Զարգացած երկրներում բանկերը կարևոր դեր ունեն նաև բնակչության խնայողությունների ներգրավման մեջ:
Այս խնդիրը հատկապես հրատապ է անցումային տնտեսությամբ երկրների համար, որտեղ տնտեսության վերականգնման և վերափոխումների համար անհրաժեշտ են լինում մեծ քանակի ներդրումներ: Այդպիսի երկրների թվին է դասվում նաև Հայաստանը, որի տնտեսության մեջ երկարաժամկետ ներքին ֆինանսական ռեսուրսների վերարտադրության հիմնահարցերի բացահայտման ուղղություններից մեկը բնակչության խնայողությունների ուսումնասիրումն է:
Գրականության ցանկ
1. ՀՀ ԱՎԾ, Հայաստանի վիճակագրական տարեգիրք
2. Գ. Կիրակոսյան, Տնտեսագիտության տեսություն ուսումնական ձեռնարկ, Երևան 2009թ.,
3. Ջ.Քեյնս, Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն, Եր., 2006,
4. Бэгьюли Ф., Управление проектом: Пер. с. англ, М.: ФАИР- Пресс, 2002, 208 с.
5. Гражданский кодекс Российской Федерации. Части первая, вторая, третья и четвертая. – М.: «Эксмо», 2009 г.
6. Банки и банковское дело / Под ред. Балабанова И. Т. — СПб.: Питер, 2003. — 256 с
7. Банковское дело. Управление и технологии: Учебник для студентов вузов, обучающихся по экономическим специальностям / Под ред. проф. А.М. Тавасиева. — 2-е изд., перераб. и доп. — М.: ЮНИТИ-ДАНА, 2005. — 671с.
8. Банковское дело: учебник / под ред. д-ра экон. наук, проф. Г.Г. Коробовой. – изд. с изм. – М.: Экономистъ, 2006. – 766 с.
9. Глушкова Н.Б. Банковское дело: Учебное пособие. — М.- Академический Проект; Альма Матер, 2005. – 432 с.
10. …