Հատված
Հասարակության զարգացմանը զուգընթաց աստիճանաբար ընդլայնվել է բյուջետային հարաբերությունների ոլորտը: Պետական բյուջեի միջոցով են իրականացվում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերով նախատեսված բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաև եկամուտների վերաբաշխումը երկրի տարբեր տարածաշրջանների միջև: Անցումային շրջանում գտնվող երկրներում տնտեսական բարեփոխումների ծրագրերի իրագործումը հնարավոր չէ առանց պետական կառավարման համակարգի բարեփոխումների, ուստի այդ երկրներն առավել մեծ ուշադրություն են դարձնում պետական հատվածի գործունեության բարելավման, երկրի պետականության ամրապնդման, ինչպես նաև տնտեսության երկարաժամկետ զարգացման ռազմավարական ծրագրերի մշակման միջոցառումներին:
Սովորաբար բյուջեն կազմվում է մեկ տարվա կտրվածքով, որը կարող է ստորաբաժանվել ավելի կարճ ժամանակահատվածների: Գործնականում, երբ բյուջետային հաշվարկները կազմվում են որևէ կատեգորիայի եկամուտների ու ծախսերի նկատմամբ, բյուջետային ժամանակաշրջանը պետք է համապատասխանի եկամուտների ստացման ու ծախսերի կատարման ժամկետներին:
Կանխատեսումների անհրաժեշտությունը պահանջում է, որպեսզի բյուջետային գործընթացն իր մեջ ընդգրկի կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարային խնդիրներ: Այս հիմնախնդիրների լուծումը շոշափում է բյուջեի ու պլանի փոխհարաբերության հարցեր: Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ինչպես բյուջեն, այնպես էլ պլանը հետապնդում են միևնույն՝ ապագա տնտեսության զարգացումը կարգավորելու նպատակ: Բյուջետային համակարգի ծրագիրը կազմվում է ամբողջ երկրի համախմբված բյուջեի համար, ինչի մասին էլ կխոսենք աշխատանքի մեջ:
Գրականության ցանկ
1. «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք, ՀՀՊՏ N 18
2. Հայաստանի ֆինանսների վիճակագրություն 2008, ՀՀ ԱՎԾ, 48 էջ:
3. Ալավերդյան Յու. Դ. «Հայաստանի Հարապետության բյուջետային համակարգը», «Տնտեսագետ», Երևան 158 էջ:
4. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման ուղիները: Հեղինակային խումբ, Դ. Թումանյանի խմբ., Եր., Դար, 2005, 260 էջ:
5. Դավոյան Ս., Մարկոսյան Ա., Սարգսյան Հ. Վերափոխումները անցումային երկրների տնտեսություններում: Երևան, «Տիգրան Մեծ» 2003, 656 էջ:
6. Թումանյան Դ. Ս. «Տեղական ինքնակառավարումը Հայաստանի Հանրապետությունում», Երևան, Նոյյան Տապան, 2006թ., 124 էջ:
7. Թումանյան Դ., Մովսիսյան Վ., «Տեղական ինքնակառավարման համակարգում ըստ աշխատանքների կատարման բյուջետավարման ձեռնարկ», Երևան 2006, 78 էջ:
8. Թումանյան Դ. Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրամադրվող կապիտալ տրանսֆերտները Հայաստանում. քաղաքականության առաջարկներ և ուսումնական նյութեր, Երևան, Նոյյան Տապան, 2006, 194 էջ:
9. «Համայնքային սոցիալ-տնտեսական զարգացման և ֆինանսական հիմնախնդիրների լուծման ուղիները» — Եր.: «Գիտություն» հրատ., 2008, 224 էջ:
10. …