Հատված
Ֆինանսական շուկայում վարկի դերի մեծացումը կարևոր նշանակություն ունի շուկայի զարգացման համար: Վարկն ընդհանուր առմամբ տնտեսական այնպիսի հարաբերություն է, որն առաջանում է մեկ անձի, կազմակերպության կողմից վերադարձելիության և վճարելիության սկզբունքներով ուրիշին ժամանակավոր օգտագործման հանձնելու ընթացքում:
Վարկը լուծում է տնտեսական համակարգի առջև ծառացած մի շարք խնդիրներ: Շուկայական տնտեսության պայմաններում վարկն արտահայտում է փոխատվական կապիտալի շարժումը և արտացոլում է փոխառուի և փոխատուի միջև դրամական հարաբերությունները ժամանակավորապես ազատ դրամական միջոցների հաշվին: Վարկի օգնությամբ կարելի է հաղթահարել դժվարությունները կապված այն հանգամանքով, որ դրամական կարիք ունեցողները կարող են դրանք ստանալ դրամական միջոցներ տրամադրելու ցանկություն ունեցողներից: Վարկը կարող է ակտիվ ազդեցություն գործադրել դրամաշրջանառության, փողի ծավալի և կառուցվածքի վրա: Վարկի շնորհիվ ավելի արագ է տեղի ունենում շահույթի կապիտալացումը, որն էլ բերում է արտադրության համաձուլման: Այսպիսով վարկը խթանում է արտադրողական ուժերի զարգացումը, ուժեղացնում կապիտալի աղբյուրների ձևավորումը վերարտադրության ընդլայնման համար: Հիփոթեքը հանդիսանում է երկարաժամկետ վարկավորման ամենաբնութագրական դրսևորումներից մեկը: Հիփոթեքային վարկն անշարժ գույքի ձեռքբերման, շինարարության կամ վերանորոգման նպատակով տրամադրվող երկարաժամկետ վարկի տեսակ է` ձեռքբերվելիք, կառուցվելիք կամ այլ անշարժ գույքի գրավադրմամբ, երբ վարկավորման ողջ ժամկետի ընթացքում գրավադրված անշարժ գույքը մնում է գրավատուի կամ երրորդ անձի տիրապետման և օգտագործման ներքո:
Գրականության ցանկ
1. Լ.Բադանյան և ուրիշներ, «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ», «Զանգակ-97» հրատ., 2007թ.,
2. Վահան Բաբայան «Բանկային գործի հիմունքներ», Եր., 2004 թ.
3. Թանթուշյան Ս., Հիփոթեքային վարկ հասկացությունը, սահմանման և կարգավորման վերաբերյալ նոր մոտեցումներ, Հայաստան Ֆինանսներ և էկոնոմիկա, #8-9 2005թ.
4. Аверьянова Т. А. Кремнев А.В. Методы анализа рынка ипотечных кре-дитов / Т. А. Аверьянова. – Новосибирск : НГАСУ, 2001.
5. И.В. Довдиенко, В.З. Черняк, «Ипотека, Управление, Организация, Оценка» 2005г.
6. Довдиенко И. В. Ипотека: учеб-практич. пособие / Под ред. д.э.н.; проф. В.З.Черняк. – М. : РДЛ, 2002. – 272с.
7. Иванов В.В. Ипотечное кредитование / Информ.-внедренч. центр “Маркетинг”. / В.В. Иванов – М.: Юрист, 2005. – 507 с.
8. Ипотека — не доступное жилье, или ипотека в национальном проекте “Доступное и комфортабельное жилье — гражданам России / Д. Пашов // Подготовлен для Системы КонсультантПлюс, 2006
9. Киселев А.А. Оформление ипотеки / А.А. Киселев // Бюллетень нотариальной практики. – 2003. – N 2. – С. 56.
10. ..