Հատված
Ժամանակակից շուկայական տնտեսություններում բանկերը առավել կարևոր ֆինանսական ինստիտուտներ են: Դրանք վարկի հիմնական աղբյուր են ծառայում միլիոնավոր ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար: Տնտեսության զարգացմանը զուգընթաց, նորանոր խնդիրներ են դրվում բանկային համակարգի առջև. աճում են առևտրային բանկերի կողմից մատուցվող ծառայությունների և իրականացվող գործառնությունների ծավալները, ընդլայնվում է դրանց ցանկը: Դրա հետևանքով առաջ եկավ առևտրային բանկերի մասնագիտացման անհրաժեշտությունը, որը դրսևորվում է երկակի ձևով: Մի կողմից` բանկերը մասնագիտանում են այս կամ այն ոլորտում, մյուս կողմից` ստեղծվում են նեղ մասնագիտացած ֆինանսական կազմակերպություններ, որոնք իրականացնում են բանկային սահմանափակ գործառնություններ:
Փաստորեն, բանկային առանձին գործառնությունների համախումբը, որը դրսևորվեց պատմական երկարատև ժամանակահատվածում և հանգեցրեց բանկերի ձևավորման, կերպարանափոխվեց և տեղիք տվեց ապակենտրոնացման միտումների, մասնավորապես՝ բանկային համակարգում մասնագիտացած ֆինանսական կազմակերպությունների ստեղծման և գործունեության: Այս շարունակական գործընթացը, որի սկզբնական փուլերում է դեռևս Հայաստանի բանկային համակարգը, առաջիկայում ևս կունենա նորանոր դրսևորումներ ու զարգացումներ, որոնց բուն իմաստը մասնագիտացման միջոցով առկա ռիսկերի նվազեցումն է և բանկային համակարգի կայունության և հուսալիության ապահովումը:
Ուստի՝ օբյեկտիվ անհրաժեշտություն է դառնում արմատական փոփոխություններ կատարել ՀՀ առևտրային բանկերի գործունեության արդյունքների վերլուծության տեսական, գործնական, մեթոդաբանական և վերլուծական մոտեցումներում:
Գրականության ցանկ
1. ՀՀ Օրենքը «Բանկերի և նակային գործունեության մասին»:
2. ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2005թ. գործունեության տարեկան ծրագիրը:
3. ՀՀ Կենտրոնական բանկ, Ֆինանսական կայունության հաշվետվություն 2015թ. առաջին կիսամյակ:
4. Կիրակոսյան Արա, ՀՀ բանկային համակարգի ֆինանսական ռիսկերի գնահատումը ճգնաժամային պայմաններում, 21-րդ ԴԱՐ, թիվ 5 (33), 2010թ.:
5. Բադանյան Լ., Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Երևան 2007:
6. Аргунов И.А. ,Прибыльность и ликвидность: анализ финансового состояния GaHK //Банковский журнал № 3 1995:
7. Tommaso Padoa-Schioppa “Central Banks And Financial Stability: Exploring a Land In Between ” 2002:
8. “Deposit Insurance, Capital Requirements, and Financial Stability” Richard W. Kopcke April 2000:
9. Martin Cihak “How do Central Banks write on financial stability” June 2006
10. …