Հատված
Մաքսային գործի կայացումն ու զարգացումը առաջ է բերել միջազգային, քաղաքական, տեխնիկական և իրավական բնույթի ռազմավարական խնդիրների համալիր լուծման, այդ թվում՝ մաքսային քաղաքականության կատարելագործման, արտաքին առևտրի սակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցների, սկզբունքների և մեթոդների գործնական կիրառման անհրաժեշտություն: Պետության կողմից տարվող մաքսային քաղաքականությունը ներկա պայմաններում դժվար կառավարելի գործունեություն է, քանի որ արտաքին տնտեսական կապերի ընդլայնման պայմաններում զգալիորեն ավելանում է մաքսային հարաբերությունների սուբյեկտների թիվը, որոնց շարքին են դասվում արտաքին տնտեսական քաղաքականության սկզբունքներն ու նպատակները, դրանք մշակող պետությունները և այդ պետությունների ինտեգրացիոն միավորումները, գլոբալացման պայմաններում պետությունների և առանձին տարածաշրջանների մաքսային քաղաքականության վրա անմիջականորեն ազդող անդրազգային կորպորացիաները, մաքսային մարմինները, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, արտաքին տնտեսական գործունեությանը մասնակցող և մաքսային մարմինների աշխատակիցների հետ անմիջականորեն համագործակցող կազմակերպությունները: Մաքսային քաղաքականության ձևավորումը և իրացումը սերտորեն կապված են պետության համար շատ կարևոր մի շարք ներքին և արտաքին տնտեսական խնդիրների հետ, որոնց մեջ թերևս ամենակարևորներից է պետության տնտեսական անվտանգության և ինքնիշխանության ապահովումը, և կարող ենք նշել, որ արտաքին տնտեսական գործունեության ազատականացման ժամանակակից պայմաններում պետության մաքսային քաղաքականության դերը համաշխարհային տնտեսության մեջ ավելի է կարևորվում՝ երկրի տնտեսական դիրքի ամրապնդման և, միաժամանակ, ներքին անվտանգության ապահովման ու պետական բյուջեի մաքսային եկամուտների ձևավորման գործում: Այսպիսով, արտաքին առևտրի ոլորտի կարգավորման հարցում անհրաժեշտ է վարել հստակ սահմանված պետական քաղաքականություն, որը կապահովի ներքին շուկայի մատչելիությունը և վստահությունը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ներդրողի համար՝ ապահովելով տարածաշրջանների համաչափ զարգացման սկզբունքը:
Գրականության ցանկ
1. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն»՝ 2005 թ.-ի նոյեմբերի 27-ի փոփոխություններով, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, -63 էջ
2. «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգիրք» ՀՕ-239՝ ընդունված 05.05.1998, http://www.arlis.am/DocumentView.aspx?docID=69793
3. «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրք» ընդունված` 07.08.2000թ. Պաշտոնական տեղեկագիր, Երևան 2013,
4. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Պաշտոնական տեղեկագիր, Երևան 2012թ.
5. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքը, ՀՕ-118՝ ընդունված 14.05.1997թ., http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=73184
6. «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքը, ՀՕ-79՝ ընդունված 07.07.2000թ. http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=73105
7. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքը,ՀՕ-270 ընդունված` 28.12.1998 թ. http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=72874
8. ՀՀ կառավարության 23.12.2004թ. N 1935-Ն որոշում http://www.arlis.am/
9. «Հայաստանի Հանրապետության դեղերի և դեղանյութերի ներմուծման և արտահանման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության N 581 որոշումը՝ ընդունված 29.09.2000թ., ԲաժինI, Հոդված5 www.arlis.am/DocumentView.aspx?docid=8057
…