Հատված
Կազմակերպության գնային քաղաքականությունը մարքեթինգային քաղաքականության կարևրագույն բաղադրիչներից է, որը կապված է այնպիսի գների հաստատման (որոշման) հետ, որոնք ապահովում են նրա գոյատևումը շուկայական պայմաններում և ներառում գնագոյացման մեթոդի ընտրությունը, գնային համակարգի մշակումը, ինչպես նաև գնային շուկայական ռազմավարությունների ընտրությունը: Այլ կերպ ասած, կազմակերպության գնային քաղաքականությունը շուկայում նրա գործունեության վերաբերյալ որոշումների ընդունման կառուցակարգ է կամ մոդել` կազմակերպության տնտեսական գործունեության նպատակներին հասնելու համար: Յուրաքանչյուր կազմակերպությունն ինքնուրույն է որոշում գնային քաղաքականության մշակման կառուցակարգը` ելնելով իր բիզնեսի զարգացման նպատակներից և խնդիրներից, կառավարման մեթոդներից և կազմակերպական կառուցվածքից, ավանդույթներից, արտադրության ծախքերի մակարդակից և այլ ներքին գործոններից, ինչպես նաև բիզնես միջավայրի զարգացման մակարդակից և վիճակից, այսինքն` արտաքին գործոններից:
Գրականության ցանկ
- Արշակյան Ք․, Մարքեթինգ և կառավարում, Երևան 2014, 289 էջ
- Джоббер Д., Принципы и практика маркетинга, пер. с англ, Уч. пос.-М., Издательский дом “Вильямс”, 2000, 679 с.
- Котлер Ф., Армстронг Г., Основы маркетинга. Профессиональное издание, 12- е: пер. с англ. -М., ООО “И.Д. Вильямс”, 2009
- Рудилиус У. и др․, Маркетинг -М., ДеНово, 2001, 426 с.
- Морозов Ю.В., Основы маркетинга: Учебное пособие, 8-е изд // Ю.В. Морозов. М.: Дашков и К, 2016, 379 с.
- Наумов, В. Н. Стратегическое взаимодействие рыночных субъектов в маркетинговых системах : монография / В. Н. Наумов, В. Г. Шубаева. – Москва : ИНФРА-М, 2020. – 270 с.
- Реброва Н.П., Основы маркетинга, учебник и практикум для спо // Н.П. Реброва. Люберцы: Юрайт, 2016, 456 с.
- ….